Նորություններ

21.10.2022 (Обновлено: 28.10.2022 12:51)

ԵՏՀ-ն և ԱՊՀ-ն քննարկել են թվային միջավայրում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության վերազգային մեխանիզմների զարգացման հեռանկարները

«Մտավոր սեփականությունը ժամանակակից աշխարհում. ժամանակի մարտահրավերները և զարգացման հեռանկարները» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովի շրջանակներում քննարկվել են ԵՏՀ և ԱՊՀ հնարավորությունները՝ եվրասիական տարածքի շրջանակներում թվային միջավայրում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ինտեգրացիոն մեխանիզմների ձևավորման համատեքստում։

ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության փոխտնօրեն Նուրժամալ Իլյասովան և ԱՊՀ Գործկոմի տնտեսական համագործակցության վարչության գիտատեխնիկական համագործակցության և նորարարությունների բաժնի ղեկավար Թիմուր Մանսուրովը նշել են, որ այս ուղղությամբ երկու կազմակերպությունների կառուցողական փոխգործակցություննն իրականացվում է Փոխգործակցության խորացման մասին հուշագրի շրջանակներում և ուղղված է եվրասիական ինտեգրացիոն գործընթացները համատեղ կառուցելու նպատակով ԵԱՏՄ իրավունքի և ԱՊՀ-ի միջազգային իրավական բազայի միավորման խնդիրների լուծմանը։

 «Վերջին տասնամյակում մտավոր սեփականության իրավունքների խախտումների հետ կապված հակաիրավական գործունեությունը տեղափոխվում են թվային դաշտ, ուստի մեր համատեղ ջանքերն ավելի քան արդարացված են և արդիական», - ասել է Նուրժամալ Իլյասովան:

Միևնույն ժամանակ, ԵՏՀ ներկայացուցիչը նշել է, որ Հանձնաժողովի ընթացիկ աշխատանքը կենտրոնացած է համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների վերաբերյալ ԵԱՏՄ միջազգային համաձայնագրի նախագծի նախապատրաստման վրա, որը, ի թիվս այլնի, նախատեսում է անօրինական բովանդակության արգելափակումների, արգելափակված կայքերի հայելիների մուտքը սահմանափակումների կիրառման հնարավորություններ, որոնողական համակարգերի կողմից այն տեղեկատվական ռեսուրսների մասին տեղեկությունների տրամադրման դադարեցումը, որոնց հասանելիությունը սահմանափակված է, ինչպես նաև հակազդեցության այլ միջոցներ:

Մշակվող գործիքների ներդնումը թույլ կտա ապահովել համցանցում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության արդյունավետ եվրասիական համակարգի գործունեությունը։