ԵՏՀ-ն և ԱՊՀ-ն կատարելագործում են տեղեկատվական տեխնոլոգիաները վիճակագրության ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևը ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՊՀ Վիճկոմիտեի նախագահ Կոնստանտին Լայկամի հետ: Քննարկվել են վիճակագրության տեղեկատվայնացման առանցքային հարցեր և այս ոլորտի կազմակերպությունների միջև համագործակցության խորացման հնարավորություններ:

Դանիյար Իմանալիևը ներկայացրել է վիճակագրության արդիականացված ենթահամակարգի մշակման և SDMX եվրասիական ռեգիստրի ստեղծման Հանձնաժողովի փորձը: Նա նշել է, որ անդամ պետությունների լիազոր մարմինները ստացել են ռեգիստրի հասանելիությունը դրա գործառույթների և օգտագործման ներուժի հետ ծանոթանալու համար:

Կոնստանտին Լայկամը խոսել է գիտելիքների կառավարման և Semantic Web սկզբունքներին համապատասխան մշակված բաց տվյալների համակարգի ձևավորման ուղղությամբ ԱՊՀ Վիճկոմիտեի աշխատանքի մասին և ներկայացրել տեղեկագրերի մոդելավորմանը SDMX գլոբալ ռեգիստրի ինտեգրման պլանները:

Նաև քննարկվել է տվյալների հավաքագրման և մշակման գործընթացների օպտիմալացման և հարցվող երկրների բեռի նվազեցման նպատակով ԵՏՀ-ում անդամ պետությունների կողմից վիճակագրական տեղեկատվության և ԱՊՀ Վիճկոմիտեի հարցաշարերի տրամադրման ձևաչափերի միասնականացման հարցը:

Կողմերը պատրաստականություն են հայտնել շարունակել փոխգործակցությունը տարբեր մակարդակում փորձի փոխանակման և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ոլորտի վերջին մշակումների քննարկումը:

Скачать исходники фотографий