ԵՏՀ-ն և ԵԱՏՄ երկրներն աշխատում են ԼՏՕ ինստիտուտի կատարելագործման ուղղությամբ
11.09.2025

Սեպտեմբերի 10-ին Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Կուատ Ռախիմովի ղեկավարությամբ, քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կատարելագործման հարցեր:

Քննարկվել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը ցածր մակարդակի ռիսկի անձանց այս կատեգորիայի համար նախնական մաքսային հայտարարագրման կիրառման պարզեցման վերաբերյալ: Առաջակվում է պարզեցնել մի շարք մաքսային գործառնություններ և հրաժարվել մաքսատան ավելորդ ծանուցումներից հայտարարագրման այս առանձնահատկությունն օգտագործելիս: Սա կօգնի արագացնել անցակետերում մաքսային հսկողության անցումը և նվազեցնել բիզնեսի ծախսերը:

Շարունակել են քննարկել Ղազախստանի Հանրապետության առաջարկը հատուկ տնտեսական գոտու շրջանակներում ռեզիդենտի կողմից ԼՏՕ կարգավիճակի կիրառման վերաբերյալ: Նպատակն այն է, որ երկու կարգավիճակի առկայությունն առավելություններ բերի և ռեզիդենտներին ընդգրկի ԼՏՕ ծրագրում:

Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության նախաձեռնության իրագործման հետագա քայլերը, որն օպերատորներին կարող է հնարավորություն տալ օգտվելու ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգումից կամ տարաժամկետումից՝ առանց ապահովություն ներկայացնելու: Սա վերաբերում է առանձին կատեգորիաների ապրանքներին, որոնք օգտագործվում են արդյունաբերական վերամշակման համար և գյուղատնտեսական գործունեությունում:

Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։

ԵԱՏՄ անդամ պետություններում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին: Այն մշակում է Միությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և զարգացման առաջարկներ։



Скачать исходники фотографий