ԵՏՀ-ն և Արևելաաֆրիկյան համայնքը պաշտոնականացնում են մրցակցության ոլորտի փոխգործակցությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել Արևելաաֆրիկյան համայնքի մրցակցության գերատեսչության հետ Փոխըմբռնման հուշագրի նախագիծը:


Հուշագիրը նախատեսում է փորձի փոխանակում հետաքննությունների իրականացման և շուկաների ուսումնասիրության հարցերում: Փաստաթղթի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրավական ակտերի և նյութերի փոխանակում:

Ինչպես նշել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը, Արևելաաֆրիկյան համայնքից գործընկերներն ակտիվորեն աջակցում են մրցակցության հարցերով տարածաշրջանային կազմակերպությունների երկխոսության զարգացման նախաձեռնությանը:

«Հուշագիրը թույլ կտա միավորել մեր կազմակերպությունների ջանքերը, ընդլայնել երկխոսությունը և պրակտիկաների փոխանակումը, ինչը կամրապնդի մրցակցային քաղաքականությունը տարածաշրջանային մակարդակով», – ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: