Երկրի կողմից խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիայի (BSE) վերաբերյալ կարգավիճակ ստանալու համար Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (ԿԱՀԿ) հայտ ներկայացնելու ընթացակարգի, ռիսկերի գնահատման և էպիզոոտիկ հսկողության իրականացման հետ կապված հարցեր, համապատասխան կարգավիճակ ստանալու համար պարտադիր կատարման ենթակա ԿԱՀԿ պահանջները, առևտուր իրականացնելիս ԿԱՀԿ հանձնարարականները քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների անասնաբուժության ոլորտի լիազոր մարմինների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԿԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչության կողմից համատեղ կազմակերպված խորհրդակցությունների ընթացքում։
«BSE վեևաբերյալ վերահսկվող կամ ցածր աստիճանի ռիսկ ունեցող երկրի կարգավիճակ ստանալու հարցերն այսօր արդիական են, քանի որ նման կարգավիճակի առկայությունը երկրին թույլ է տալիս զգալիորեն ամրապնդել իր արտահանման ներուժը», - նշել է ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության փոխտնօրեն Վլադիմիր Սուբոտինը։Էական ուշադրություն են դարձրել BSE վերաբերյալ վերգետնյա կենդանիների օրենսգրքում ԿԱՀԿ կողմից ընդունված փոփոխություններին և դրանց գործնական կիրառմանը։ Հիմնական փոփոխությունները ներառում են անցումը կետայինից նպատակային էպիզոոտիկ հսկողության համակարգին, ինչպես նաև գլխաքանակի վրա հարուցիչի ազդեցության ռիսկի գնահատումն անկախ դրա ներմուծման ռիսկի գնահատման արդյունքներից իրականացնելու անհրաժեշտությունը։ BSE նկատմամբ հսկողության համակարգերը ազգային մակարդակներում ԿԱՀԿ պահանջներին ներդաշնակեցնելու համար մշակվել է «BSE նկատմամբ նպատակային էպիզոոտիկ հսկողության ուղեցույցը»
Միջոցառման մասնակիցները տեղեկատվություն են ստացել երկրի կողմից BSE վերաբերյալ արդեն ստացված ԿԱՀԿ պաշտոնական կարգավիճակը հաստատելու մեխանիզմի մասին, որն անհրաժեշտ է կատարել ամեն տարի:«Այս հիվանդությանն առնչվող ԿԱՀԿ ստանդարտների ըմբռնումը առաջնահերթ է երկրի կողմից BSE վերաբերյալ պաշտոնական կարգավիճակ ստանալու հայտը նախապատրաստելու համար։ Այս աշխատանքը պահանջում է երկրի ամբողջ անասնաբուժական ծառայության մասնակցությունը՝ ներառյալ պետական մարմինները, լաբորատոր հիմնարկները, մասնագետ անասնաբույժներին», - ընդգծել է ԿԱՀԿ տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Բուդիմիր Պլավշիչը։
«ՎՆԻԻԶԺ» ԴՊԲՀ Ռուսաստանի կատաղության և BSE գծով ռեֆերենտ լաբորատորիայի և Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են BSE վերաբերյալ վերահսկվող կամ աննշան ռիսկով պաշտոնական կարգավիճակներ ստանալու, ինչպես նաև հիվանդության նկատմամբ հսկողության համակարգի կազմակերպման դրական փորձը
Խորհրդակցություններին մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և ենթակա հիմնարկների ներկայացուցիչներ։ Շնորհանդեսներով են հանդես եկել ԿԱՀԿ, «ՎՆԻԻԶԺ» ԴՊԲՀ, Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսության նախարարության առաջատար փորձագետներ, անկախ փորձագետներ։
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը պատասխանատու է ամբողջ աշխարհում կենդանիների առողջության համար։ Ճանաչվել է ԱՀԿ ռեֆերենտ կազմակերպություն։
Խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպաթիան երկարատև ինկուբացիոն ժամանակահատվածով քրոնիկ հիվանդություն է. նրա ախտորոշումը, էպիզոոտիկ իրավիճակի մշտադիտարկումը պահանջում են զգալի կազմակերպական ջանքեր և նյութական ծախսեր: Երկրում այդ հիվանդության գրանցումը կտրուկ սահմանափակում է (ընդհուպ մինչև արգելք) Միության այլ պետություններ ԽԵԱ սպանդի արդյունքում ստացված տավարի մսի և այլ արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև երրորդ երկրներ արտահանման հնարավորությունը։