Հանձնաժողովի անունից միջոցառման մասնակիցներին ողջունել է Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության փոխտնօրեն Վլադիմիր Սուբոտինը, որը նշել է, որ ԵՏՀ-ն ունի ԿԱՀԿ-ի հետ բարեհաջող համագործակցության ավելի քան տասնամյա փորձ՝ 2014 թվականին կնքված Փոխգործակցության հուշագրի շրջանակներում:
«Քննարկվող հարցերի արդիականությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ոչխարների և այծերի ծաղիկը մեծ վնաս է պատճառում անասնաբուծությանը, կարող է հանգեցնել միջազգային առևտրում էական սահմանափակող միջոցների սահմանմանը և արդյունքում՝ ԵԱՏՄ երկրների արտահանման ներուժի նվազմանը», — նշել է Վլադիմիր Սուբոտինը:
ԿԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Բուդիմիր Պլավշիչը կարևորել է համագործակցությունը և ոչխարների և այծերի ծաղիկի նման վտանգավոր հիվանդության դեմ պայքարում երկրների համատեղ ջանքերը:
ԿԱՀԿ փորձագետներն ավանդաբար ներկայացրել են ոչխարների և այծերի ծաղիկի վերաբերյալ Համաշխարհային կազմակերպության ստանդարտների և հանձնարարականների ակնարկը, եվրոպական տարածաշրջանում ընթացիկ էպիզոոտիկ իրավիճակի, ինչպես նաև այս հիվանդության վերաբերյալ ԿԱՀԿ օրենսգրքում 2026 թվականին նախատեսված հիմնական փոփոխությունների հակիրճ ակնարկը:
Վեբինարի ընթացքում ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների, ինչպես նաև «Կենդանիների առողջության պահպանության դաշնային կենտրոն» ԴՊԲՀ ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին հայտնել են իրենց տարածաշրջաններում էպիզոոտիկ իրավիճակի և մանր որոճողների ծաղիկի նկատմամբ աշխատանքների մասին: Նշվել է եկող տարի ոչխարների և այծերի ծաղիկի վերաբերյալ Միության երկրների համեմատական միջլաբորատոր փորձարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը:
Իրավասու մարմինների ներկայացուցիչները և ԿԱՀԿ-ում մի շարք եվրոպական երկրների՝ Բուլղարիայի, Սերբիայի, Հունաստանի և Վրաստանի պատվրակները խոսել են այդ երկրների տարածքներում հիվանդության տեղի ունեցած բռնկումների դեմ պայքարի փորձի, էպիզոոտոլոգիայան հետաքններության արդյունքների և դրանց տեղայնացման և վերացման ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին: Հատուկ ուշադրություն են դարձրել կենդանիների պատվաստման խնդիրներին:
Վեբինարի մասնակիցներին ներկայացվել է ԵԱՏՄ երկրներում էպիզոոտիկ անվտանգության լաբորատոր մշտադիտարկման ավտոմատացմանը համալիր մոտեցման ներդրման մասին տեղեկատվությունը:
Եզրափակելով՝ Վլադիմիր Սուբոտինը վստահություն է հայտնել, էր միջոցառման ընթացքում ստացված տեղեկատվությունը, ԿԱՀԿ ստանդարտների ու հանձնարարականների օգտագործումը ԵԱՏՄ երկրների մասնագետ անասնաբույժներին կօգնեն մանր որոճողների ծաղիկի տարածման դեմ պայքարում իրենց աշխատանքների կազմակերպման գործում:
Վեբինարը կազմակերպվել է Հանձնաժողովի և ԿԱՀԿ-ի 2025-2027 թթ. փոխըմբռնման հուշագրի իրականացման միջոցառումների հաստատված ծրագրին համապատասխան:
Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Կուբայի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ:
Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (ԿԱՀԿ) առաջադեմ միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է ամբողջ աշխարհում կենդանիների առողջության բարելավումը և գլոբալ էպիզոոտիկ բարեկեցության ապահովումը: ԵՏՀ-ն և ԿԱՀԿ-ն համագործակցում են 2014 թվականի փոխըմբռնման հուշագրի և դրա իրականացման 2025-2027 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակներում:
Ոչխարների ծաղիկը և այծերի ծաղիկը մանր որոճողների բարձր կոնտագիոզ վիրուսային հիվանդություններն են: Ըստ ԿԱՀԿ դասակարգման՝ դրանք վերաբերում են կենդանիների անդրսահմանային հիվանդություններին, որոնք կարող են էպիզոոտիաներ առաջացնել և մեծ տնտեսական վնաս պատճառել: