Նոյեմբերի 23-ին Էր-Ռիյադում՝ Միավորված Ազգերի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՅՈՒՆԻԴՕ) գլխավոր խորհրդաժողովի 21-րդ նստաշրջանի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախարար Բակիտժան Սագինտաևը և ՅՈՒՆԻԴՕ գլխավոր տնօրեն Գերդ Մյուլերը ստորագրել են Համագործակցության հռչակագիր:
Հռչակագիրը կայուն հիմք է ստեղծում փոխգործակցության համար, ամրագրում համատեղ աշխատանքի սկզբունքները, հնարավորություն տալիս ընդլայնելու մի շարք ուղղություններով ընդհանուր նախաձեռնությունների ցանկը, ներառյալ թվայնացումը, էներգարդյունավետության բարձրացումը, կանաչ լուծումների ներդրումը, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը:«Այսօր, հաշվի առնելով արդյունաբերական քաղաքականության և կայուն զարգացման ոլորտի խնդիրների մասշտաբը, մենք հետաքրքրված ենք համագործակցությունը նոր, ավելի համակարգային և չափելի մակարդակ բերելով, — նշել է Բակիտժան Սագինտաևը: — Հենց այս պատճառով մենք հատկապես կարևորում ենք այս հռչակագրի ստորագրումը: Փաստաթուղթն արտացոլում է ԵԱՏՄ պետությունների համախմբված դիրքորոշումը»:
Բանակցությունների արդյունքում կողմերը հայտնել են գործընկերության հետագա ամրապնդման համակարգային աշխատանքին պատրաստականության մասին:«Հանձնաժողովի համար ՅՈՒՆԻԴՕ-ի անալիտիկայի և մեթոդաբանական մոտեցումների օգտագործումը հատկապես արժեքավոր են: Սա մեզ թույլ է տալիս համադրել սեփական նախաձեռնությունները գլոբալ միտումների հետ և ավելի ստուգված լուծումներ ձևավորել եվրասիական ինտեգրացիոն միավորման շրջանակներում», — ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը Գերդ Մյուլերի հետ հանդիպման ընթացքում:
2014 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՅՈՒՆԻԴՕ-ն ստորագրել են Համագործակցության մասին համատեղ հայտարարությունը: Փաստաթուղթը սահմանել է փոխգործակցության խորացման գերակա ուղղությունները և ձևաչափերը:
Առանցքային ինտեգրացիոն և միջպետական միավորումների հետ համակարգային երկխոսության զարգացումը ԵԱՏՄ միջազգային գործունեության գլխավոր գերակայություններից մեկն է: