Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ-ն երեք տարի ժամկետով զրոյացրել է արդյունաբերական ճարպային սպիրտների նկատմամբ մաքսատուրքը
ԵՏՀ-ն երեք տարի ժամկետով զրոյացրել է արդյունաբերական ճարպային սպիրտների նկատմամբ մաքսատուրքը
23.09.2025
Այդ ապրանքները սկզբնական հումք են հանդիսանում մակերևութաակտիվ նյութերի ստացման համար, որոնք օգտագործվում են հեղուկ լվացող և մաքրող միջոցների, ինչպես նաև կոսմետիկայի արտադրության ժամանակ, մետաղագործության, մանածագործական, կաշվի, լաքաներկային, թղթի, սննդի արդյունաբերության մեջ, արդյունաբերության բժշկական ճյուղում և գյուղատնտեսությունում։
Ներկայումս Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական ճարպային սպիրտներ չեն արտադրվում, ուստի առկա պահանջարկը բավարարվում է ներմուծման մատակարարումների շնորհիվ։
«Ընդունված մաքսասակագնային կարգավորման միջոցը կօգնի աջակցել Միության երկրներում մակերևութաակտիվ նյութեր արտադրողներին, նվազեցնել պատրաստի արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև բարձրացնել դրանց մրցունակությունը ԵԱՏՄ ներքին շուկայում»,– նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
Նախկինում ԵՏՀ կոլեգիայի կողմից ընդունված որոշումներին համապատասխան՝ մաքսային արժեքի 0%-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը դիտարկվող ապրանքների նկատմամբ կիրառվել է 2015 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի սեպտեմբեր, 2018 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոս, ինչպես նաև 2022 թվականի ապրիլից մինչև 2025 թվականի մարտ ամիսները: