ԵՏՀ-ն սկսել է ԵԱՏՄ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման վերաբերյալ քննարկումների շարք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության և Եվրասիական համագործակցության ֆինանսական և բիզնես ընկերակցության (ԵԱՀ ՖԲԸ) համատեղ կլոր սեղանին քննարկվել են Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման մոտեցումները:

Հանձնաժողովի կողմից կազմակերպված նստաշրջանը նվիրված էր ՏԶՀՈՒ մշակման մոտեցման ընտրությանը: Նստաշրջանի մոդերատորն էր ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը: Քննարկմանը մասնակցել են համաշխարհային տնտեսության, ժողովրտական տնտեսության կանխատեսման, բնական մենաշնորհների ոլորտների փորձագետներ, ինչպես նաև ենթակառուցվածքի և տրանսպորտի մասնագետներ:

Նստաշրջանի մասնակիցներն ընդգծել են, որ ԵԱՏՄ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները պետք է հաշվի առնեն արդիական աշխարհատնտեսական պայմանները, համաշխարհային առևտրի փոփոխությունները և գլոբալ մակարդակով աճող մարտահրավերները: Նաև նշվել է, որ ԵԱՏՄ երկրների տնտեսական աճը կախված է ժողովրդագրական և տեխնոլոգիական գործոններից, ինչպես նաև շուկաների արտաքին իրավիճակից: Այս պայմաններում հատկապես կարևոր է ամրապնդել երկրների միջև ինտեգրումը, զարգացնել կոոպերացիան և ստեղծել ավելացված արժեքի շղթաներ: Նաև քննարկվել է աճի նոր մոդելի ձևավորման անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ենթակառուցվածքի զարգացման և ռազմավարական պլանավորման ժամանակակից գործիքների կիրառման վրա:

ԵՏՀ կլոր սեղանը բացել է ԵԱՏՄ տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մշակման մոտեցումների քննարկման միջոցառումների շարքը, որոնց անցկացվելու են եվրասիական «հնգյակի» բոլոր երկրների հարթակներում:

Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները մի փաստաթուղթ է, որի նպատակն է՝ ինտեգրացիոն ներուժի և մրցակցային առավելությունների օգտագործման հաշվին որոշել ԵԱՏՄ երկրների սոցիալտնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունները միավորման յուրաքանչյուր պետության կողմից լրացուցիչ տնտեսական արդյունք ստանալու համար:

Փաստաթուղթը հաստատվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից։