Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր է սահմանել թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի նկատմամբ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 30 000 0, 7112 91 000 0, 7112 92 000 0 և 7112 99 000 0 ծածկագրեր):
Նա հստակեցրել է, ոչ թանկարժեք մետաղներն իրենց ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կիրառում են գտնում տարբեր ոլորտներում, իսկ առաջնային հումքի աղբյուրները սահմանափակ են:«Նախորդ ժամանակահատվածում մաքսասակագնային կարգավորման համանման միջոցի կիրառման արդյունավետությունը հաստատվում է Եվրասիական տնտեսական միության աֆինաժային ձեռնարկությունների արտադրական հզորությունների բեռնման մակարդակի պահպանմամբ, ինչպես նաև թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի սպառման ծավալների բարձրացմամբ», - նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:
Թանկարժեք մետաղների թափոնների և ջարդոնի նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքերի գործող դրույքաչափերը կազմում են մաքսային արժեքի 15%:
Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
ԵՏՀ կոլեգիայի նախկինում ընդունված որոշումներին համապատասխան՝ դիտարկվող ապրանքների նկատմամբ մաքսային արժեքի 0%-ի չափով ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են 2015 թվականի հունիսից մինչև 2025 թվականի դեկտեմբերի վերջ: