ԵՏՀ-ն քննարկել է Արևելյան Ասիայի և Եվրոպայի միջև գլխավոր երկաթուղային երթուղու համակարգումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության ներկայացուցիչները ապրիլի 3-ին մասնակցել են Արևելյան Եվրոպայի և Ասիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների շրջանակներում երկաթուղային երթուղիներից հիմնականը համարվող N 1 Եվրո-Ասիական տրանսպորտային կապեր (ԵԱՏԿ) երկաթուղային երթուղու կառավարման համակարգող կոմիտեի առաջին ընդլայնված նիստին: Միջոցառումը կայացել է Սանկտ Պետերբուրգում՝ Միջազգային տրանսպորտալոգիստիկ համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում:

 

ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության փոխտնօրեն Լեոնիդ Սոկոլովը տեղեկացրել է եվրասիական տրանսպորտային միջանցքների և անցակետերի համակարգված զարգացման աշխատանքների մասին: Այս թեման հատկապես արդիական է՝ հաշվի առնելով նոր առևտրային ուղիների որոնման և տրանսպորտային լոգիստիկայի փոփոխման համաշխարհային միտումը: Մասնավորապես, սա անհրաժեշտ է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ուղղություններով ակտիվորեն զարգացող միջազգային տրանսպորտային միջանցքների և N 1 ԵԱՏԿ երկաթուղային երթուղու զարգացման համար:

Համակարգող կոմիտեն ձևավորվել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո, Անդկասպյան միջանցքի և Ալմաթի-Թեհրան-Ստամբուլ միջանցքի արդեն գործող կոմիտեների համանմանությամբ: Այս պահի դրությամբ արդեն կայացել է Կոմիտե մի քանի նիստ:

N 1 Եվրո-ասիական տրանսպորտային կապը (ԵԱՏԿ), որն ավելի հայտնի է որպես Տրանսսիբ, ՄԱԿ ԵՏՀ երկրները միավորող առանցքային և առավել տարածական երկաթուղային մայրուղին է: