ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների բիզնեսի հետ քննարկել է Ուզբեկստանի հետ փոխադարձ առևտրում առկա խոչընդոտները և դրանց վերացման հնարավորությունները
16.10.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացել է Ուզբեկստանի Հանրապետության հետ ոլորտային զարգացմանը, փոխադարձ առևտրում խոչընդոտների հայտնաբերմանը և վերացմանը նվիրված սեմինար: Դրան մասնակցել են Եվրասիական տնտեսական միության երկրների իշխանության մարմինների, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։

«Այսօրվա սեմինարը նվիրված է մեր հատուկ գործընկերոջը՝ Ուզբեկստանի Հանրապետությանը, որը 2020 թվականից հանդիսանում է ԵԱՏՄ-ին կից դիտորդ: Մենք աշխատում ենք գործընկերների հետ շարունակական ռեժիմով, իսկ մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում», — ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
Համաձայն վիճակագրության տվյալների՝ Ուզբեկստանի հետ ԵԱՏՆ երկրների ապրանքաշրջանառությունը շարունակ աճում է՝ նախորդ տարվա ընթակցքում այն ավելացել է ավելի քան մեկուկես անգամ՝ 15.6 մլրդ-ից մինչև 25 մլրդ ԱՄՆ դոլար: ԵԱՏՄ երկրներից արտահանման ցանկում ներառված են էներգետիկ ապրանքները, սև մետաղները, մեխանիկական սարքերն ու սարքավորումները, փայտանյութը, հացահատիկային մշակաբույսերը, շաքարը, յուղը: Գործընկերոջ կողմից ԵԱՏՄ են մատակարարվում տեքստիլը, ավտոմեքենաները, էլեկտրատեխնիկական արտադրանքը, պարենը, պտուղ-բանջարեղենային ապրանքները:

«Մենք արձանագրում ենք աճող առևտուր Ուզբեկստանի հետ, բայց միաժամանակ նկատում ենք նաև պահպանվող խոչընդոտները՝ թե՛ սակագնային, թե՛ ոչ սակագնային», — հավելել է ԵՏՀ նախարարը, միջոցառման մասնակիցներին կոչ անելով ակտիվ քննարկումներ վարել:
Սեմինարի ընթացքում քննարկվել են լոգիստիկայի, վարչական և մաքսային ընթացակարգերի կատարելագործման հարցեր, ՍԲՍ միջոցների հիմնախնդիրները՝ ԵԱՏՄ երկրների արտահանող մատակարարների հավատարմագրման մասով, մասնակցությունը պետգնումներին, ինչպես նաև փոխհաշվարկների և բիզնեսին տեղեկատվական աջակցության թեմաներ: Առանցքային թեմաներից էր, որը նշել են բազմաթիվ փորձագետներ, Ուզբեկստանի և ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների մերձեցման աշխատանքն է:

«Առևտրում առկա խոչընդոտների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև դրանց վերացման առաջարկները կհամակարգվեն և հետագայում կօգտագործվեն ուզբեկ գործընկերների հետ հետագա երկխոսությունում փոխգործակցության առկա ձևաչափերի շրջանակներում», — եզրափակել է Անդրեյ Սլեպնյովը:

Скачать исходники фотографий