ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների փորձագետների հետ քննարկել է հալալ արտադրանքի շրջանառության միջազգային փորձը

Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները Մոսկվայում կայացած միջազգային սեմինարում քննարկել են կարգավորման միջազգային փորձը և միջպետական փոխգործակցության մեխանիզմները հալալ արտադրանքի առևտրում խոչընդոտների առաջացման ռիսկերը նվազեցնելու համար:

«Այսօր հալալ արտադրանքի արդյունաբերությունը առևտրի զարգացման գլոբալ թրենդ է, որտեղ կանոնները, ստանդարտները և վստահությունն են որոշում սպառողի հասանելիությունը և ընդլայնում արտահանման հնարավորությունները: Ուստի ԵԱՏՄ երկրների արտադրողներին մատակարարումների գլոբալ շղթաներ ինտեգրման համար իրավական մեխանիզմների ստեղծումը առաջնահերթ է դառնում», - ընդգծել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը:

Քննարկման մասնակիցների կողմից առաջարկված իրավական կարգավորման հայեցակարգերն ու մոդելները հետագայում կքննարկվեն Հանձնաժողովի հարթակում՝ ԵԱՏՄ շրջանակներում հալալ արտադրանքի շրջանառության և արտահանման համաձայնեցված մոտեցումների մշակման համար:

«Համոզված ենք, որ այս հարցում Միության պետությունների ջանքերի միավորումը լրացուցիչ առավելություններ կստեղծի հայրենական արտահանողների համար, կբարձրացնի ԵԱՏՄ-ի՝ որպես հալալ արտադրանքի պրեմիալ պարենային շուկաներին ուղղված միասնական արտադրական լոգիստիկ հանգույցի գրավչությունը», - ամփոփել է ԵՏՀ ներկայացուցիչը: