Այս կապակցությամբ նա հիշեցրել է գործընկեր երրորդ երկրների հետ ԵԱՏՄ գործող, կնքված և մշակվող առևտրային համաձայնագրերի մասին, որոնց շրջանակներում գոյություն ունեն շփումների կառուցված մեխանիզմներ, որտեղ ակտիվորեն քննարկվում են էլեկտրոնային առևտրի հարցեր։«Մի կողմից՝ մենք տեսնում ենք, որ այդ ուղիներով բազմաթիվ ապրանքներ մեր շուկա են մուտք գործում արտերկրից՝ թե՛ մեր, թե՛ օտարերկրյա հարթակների միջոցով։ Մյուս կողմից՝ հարթակային տնտեսության զարգացման համատեքստում էլ ավելի ուշադիր ենք հետևում մեր ապրանքների առաջմղման հեռանկարներին», — ներածական խոսքում նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Հանդիպմանը հրավիրված էին նաև պետական իշխանության ազգային կարգավորով մարմինների ներկայացուցիչներ։ Մասնակիցները քննարկել են արտահանմանը խոչընդոտող առկա գործնական հիմնախնդիրները, այդ թվում՝ որոնք վերաբերում են ագրոարդյունաբերական արտադրանքի համար թույլատրական փաստաթղթերի ձևակերպման առանձնահատկություններին, և երրորդ երկրների շուկաներ մուտք գործելուն առնչվող ԵԱՏՄ էլեկտրոնային առևտրային հարթակների պլանները։«Այստեղ լավագույնս հնարավորություններ են ստեղծվում փոքր և միջին բիզնեսի արտահանման համար։ Սխեմաները կարող են տարբեր լինել՝ արտաքին շուկաներ մեր մարկետփլեյսերի անուղղակի մուտքից մինչև հարթակների միջև գործընկերական սխեմաները», — հավելել է ԵՏՀ նախարարը։
Հեռանկարային ուղղությունների թվում, մասնավորապես, նշվել է Միության երկրների միջև էլեկտրոնային առևտրի զարգացումը, մուտքը ԱՊՀ-ում գործընկերների շուկաներ, ինչպես նաև ՉԺՀ, Մոնղոլիա և Հնդկաստան։
Ըստ միջոցառման ընթացքում Համացանցային առևտրի ընկերությունների ընկերակցության բարձրաձայնած տվյալների՝ միայն նախորդ տարվա ընթացքում էլեկտրոնային առևտրի ուղիներով երրորդ երկրներ ԵԱՏՄ երկրների արտադրանքի արտահանման ծավալը կազմել է ավելի քան 700 մլրդ ռուբլի։ Այս տարի, ըստ գնահատականների, այն կգերազանցի 1 տրլն ռուբլին։