Նորություններ

25.01.2022 (Обновлено: 03.02.2022 15:22)

ԵՏՀ-ը հավանություն է տվել պղնձի ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցության զարգացման վերաբերյալ հանձնարարականին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է Եվրասիական տնտեսական միության պետությունների պղնձի ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված հանձնարարական։ Փաստաթուղթը նախապատրաստվել է ԵԱՏՄ-ում մինչև 2025 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների շրջանակներում։

Հանձնարարականում սահմանվել են պղնձե արտադրանքի արտադրության ոլորտում արդյունաբերական համագործակցության հեռանկարային ուղղությունները, որտեղ հաշվի է առնվել ԵԱՏՄ երկրների մասնագիտացումը և ներուժը՝ պղնձի ջարդոնի հավաքումից մինչև պղնձե մետաղալարի արտադրությունը։ Փաստաթղթում ներառվել են նաև համագործակցության յուրաքանչյուր ուղղությամբ ԵԱՏՄ արտադրողների և սպառողների բաց ցանկը։

«ԵԱՏՄ-ում պղնձի ճյուղի արդյունահանող և վերամշակող ձեռնարկությունների միջև ձևավորվել են կայուն համագործակցական կապեր։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել փոփոխվող պայմաններում դրանց հետագա զարգացման համար», – նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։

Արտակ Քամալյանի խոսքերով, էկոլոգիական վնասի կրճատման, Միության արդյունահանվող հումքային բազայի կրճատումը հաշվի առնելով՝ նոր պղնձի հանքերի յուրացման առաջատար տեխնոլոգիաների ներդրման նպատակով, նախատեսվում է պղինձ արդյունահանող և վերամշակող ձեռնարկությունների արդիականացման շուրջ փորձի փոխանակում։ Բացի այդ, երկրների համագործակցության արդյունավետության բարձրացում է նախատեսվում նաև բարձր վերամշակումների պղնձի արտադրանքի արտադրության ոլորտում։

«Հանձնարարականի իրագործումը կօգնի ստեղծել Միությունում փակ արտադրական շղթա՝ պղնձի հանքանյութի պատրաստումից մինչև հարակից ոլորտների սպառողներին իրացման համար պատրաստի արտադրանքի արտադրություն, ինչպես նաև կապահովի կլիմայական օրակարգով աշխատելու հնարավորությունը», – ամփոփել է Արտակ Քամալյանը։