ԵՏՀ-ն որոշել է ԵԱՏՄ-ում անասնաբուծության տոհմային արտադրանքի արտադրությունը զարգացնելու միջոցները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հանձնարարական է ընդունել «Տոհմային ռեսուրսների ներմուծումից զգալի կախվածություն ունեցող անասնաբուծության ենթաոլորտներում տոհմային արտադրանքի արտադրության զարգացմանը, փոխադարձ առևտրի ծավալի մեծացմանը և համաշխարհային շուկայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտադրանքի մրցունակության ապահովմանը ուղղված միջոցների մասին»։

Փաստաթուղթը մշակվել է տոհմային արտադրանքի շուկայի վերլուծության հիման վրա և ուղղված է գյուղատնտեսական կենդանիների հետ ընտրասերման և տոհմային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, անդամ պետություններին մեծ գենետիկական ներուժ ունեցող սեփական տոհմային արտադրանքով ապահովմանը, տոհմային արտադրանքի փոխադարձ առևտրի ծավալների ավելացմանը:

«Ընդունված փաստաթուղթը կբարձրացնի տոհմային գործի կազմակերպման և վարման մակարդակը, պայմաններ կստեղծի գենետիկայի, կենսատեխնոլոգիայի, գյուղատնտեսական կենդանիների ընտրասերման և բուծման ոլորտում ռեսուրսային ներուժի և տեխնոլոգիական բազայի իրականացման համար, կնպաստի ԵԱՏՄ երկրներում անասնաբուծության ոլորտի կայուն գործունեությանը և տոհմային արտադրանքի մատակարարումների սխեմաների զարգացմանը», – որոշումը մեկնաբանել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։