Նորություններ

18.01.2023 (Обновлено: 23.01.2023 09:21)

ԵՏՀ-ն սահմանել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գենետիկական նյութին ներկայացվող պահանջները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է խոշոր եղջերավոր անասունների «in vitro» սաղմերին և մանր եղջերավոր անասունների սաղմերին ներկայացվող Միասնական անասնաբուժական պահանջների և անասնաբուժական վկայագրերի ձևերի նոր գլուխներ:

Փաստաթղթերը նախապատրաստվել են տնտեսվարող սուբյեկտների դիմումների հիման վրա, որոնք հետաքրքրություն են հայտնել Եվրասիական տնտեսական միությանը վերահսկման ենթակա այս տեսակի ապրանքների մատակարարման առնչությամբ:

ԽԵԱ «in vitro» սաղմերին և ՄԵԱ սաղմերին ներկայացվող պահանջները մինչ օրս սահմանված չեն եղել ոչ անդամ պետությունների ազգային մակարդակով, ոչ էլ Հանձնաժողովի մակարդակով, ինչը դժվարացրել է դրանց ներմուծումն ու ազատ շրջանառությունը Միության տարածքում:

Միևնույն ժամանակ, Հանձնաժողովի Կոլեգիան արդիականացրել է Միասնական անասնաբուժական պահանջները և անասնաբուժական վկայագրերի ձևերը խոշոր երկկճղակավորների նկատմամբ՝ խոշոր եղջերավոր անասումների սպունգաձև էնցեֆալոպաթիայի մասով, ինչպես նաև կենդանաբանական այգու և կրկեսի կենդանիների նկատմամբ՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների էպիզոոտիկ բարեկեցության մասով, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության ստանդարտներին համապատասխան: