ԵՏՀ-ն սակագնային արտոնություն է տրամադրել Միության մի շարք երկրներ կակաո ունդերի վերամշակման միջանկյալ արդյունքների ներմուծման համար
27.02.2026

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել յուղազերծված կակաո-մածուկի, կակաո-յուղի և կակաո-ճարպի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 և 1804 00 000 0 ծածկագրեր) հետևյալ ծավալների համար մաքսատուրքից ազատման տեսքով սակագնային արտոնություն տրամադրելու մասին. Հայաստան ներմուծվելու դեպքում՝ համապատասխանաբար, ոչ ավելի քան 300 և 200 տոննա, Բելառուս՝ առավելագույնը 5.5 և 3.5 հազ. տոննա, Ղրղզստան՝ առավելագույնը 300 տոննա և միայն կակաո-ճարպի մասով, և Ռուսաստան՝ առավելագույնը 37 հազ. տոննա յուրաքանչյուր դիրքի մասով: Մաքսասակագնային կարգավորման միջոցը գործելու է մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

«Նշված արտադրանքն օգտագործվում է հրուշակեղեն արտադրողների կողմից շոկոլադի, շոկոլադե կոնֆետների և շոկոլադե արտադրատեսակների պատրաստման համար, ինչպես նաև դեղագործական և օծանելիքի արդյունաբերությունում, — հայտնել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: — Սակագնային արտոնության կիրառումը թույլ կտա ապահովել աշխատանքների արդյունավետությունը հումքի արժեքի նվազեցման հաշվին»:

Նա հստակեցրել է, որ այսօր հրուշակեղենի ոլորտի ձեռնարկություններից մեկն իրականացնում է կակաոյի ունդերի վերամշակման ամբողջ շրջափուլի կարողությունների ավելացման ներդրումային նախագիծ, սակայն այդ նախագիծը նախատեսվում է ավարտել միայն 2029 թվականին:

Մաքսային արտոնության կիրառման ենթակա ապրանքների օգտագործումը թույլատրվում է բացառապես Հայաստանում և Բելառուսում:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։