Նորություններ

14.09.2022 (Обновлено: 23.09.2022 10:59)

ԵՏՀ-ն ներկայացրել է ԵԱՏՄ պետություններում դեղերի գների կարգավորման համակարգերի ակնարկը

Սեպտեմբերի 13-ին ԵՏՀ Կոլեգիայի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության բլոկը ներկայացրել է ԵԱՏՄ պետություններում դեղամիջոցների գների կարգավորման ազգային համակարգերի ակնարկը։

Փաստաթղթի նպատակն է երկրներին տեղեկացնել Միության պետություններում գնագոյացման մեխանիզմների կիրառման, գների կարգավորման փորձի մասին բնակչության համար դեղամիջոցների մատչելիության բարձրացման և բարեխիղճ մրցակցության պահպանման համար:

Ակնարկում համեմատվում են երկրներում գործող մեխանիզմները, որոնք օգտագործվում են օրիգինալ դեղամիջոցների և ջեներիկների կարգավորվող գների ձևավորման համար:

ԵԱՏՄ պետություններում օգտագործվում են գների որոշման նմանատիպ մեթոդներ։ Դրանց սահմանման ժամանակ կիրառվում են արտաքին ռեֆերենտային գնագոյացման մեթոդներ: Միաժամանակ առկա են տարբերություններ ինչպես ռեֆերենտային երկրների ցանկի, այնպես էլ գների հաշվարկման մեթոդների առումով։ Տարբերվում են ռեֆերենտային երկրների ցանկը և թիվը, ինչպես նաև կարգավորվող գնի հաշվարկման մեթոդաբանությունը։

Այսօրվա դրությամբ ԵԱՏՄ պետությունների դեղորայքային պատրաստուկների շուկաներում առկա է գնային անհամաչափություն, որի պարագայում Միության որոշ երկրներում դեղամիջոցների արժեքը զգալիորեն տարբերվում է ԵԱՏՄ մյուս երկրներում առկա գներից, ինչը պայմանավորված է նաև գների ձևավորման մոտեցումներով։

Ըստ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևի՝ գնային կարգավորման մեթոդների տարբերությունները կարող են խթանել շուկաներում որոշակի անհավասարակշռության զարգացումը, այդ թվում՝ գնային։

«Ակնարկում ներկայացված տեղեկատվությունը պետություններին թույլ կտա օգտագործել գնագոյացման կարգավորման ամենաարդյունավետ մոտեցումները, որոնք կայունություն են ապահովում դեղամիջոցների շուկայում», - նշել է ԵՏՀ նախարարը։

Դեղամիջոցների գների պետական կարգավորման հարցերը ԵԱՏՄ պետությունների բացառիկ իրավասությունն են։ Փաստաթուղթը կուղարկվի անդամ պետությունների կառավարություններին՝ գնագոյացման գործող մեխանիզմների կատարելագործման շրջանակներում հնարավոր օգտագործման համար։