Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարներին հաշվետվություն է ներկայացվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ), ինչպես նաև 2024-2025 թվականներին ԵՏՀ կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման (ՓԱԳ) ընթացակարգերի իրականացման մշտադիտարկման մասին։
Բացի դրանից, հաշվետվությունում տեղեկատվություն է ներկայացված Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի նկատմամբ ԿԱԳ իրականացման և Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների ՓԱԳ ընթացակարգի ներդրման առաջին արդյունքների մասին։«2024-2025 թվականին՝ նախորդ երկամյա ժամանակահատվածի համեմատ, ԿԱԳ ընթացակարգն անցած և ԵՏՀ նոր որոշումների ընդունում պահանջող ԵՏՀ որոշումների նախագծերի բաժինն աճել է՝ 15.3%-ից հասնելով 21.2%-ի։ Սա կարող է վկայել, որ Հանձնաժողովն ակտիվացնում է ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից իրեն պատվիրակված կարգավորիչ իրավասության իրականացումը», — նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։
ԿԱԳ-ն ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա ԵՏՀ որոշումների նախագծերի և ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի ազդեցության գնահատման ընթացակարգ է։ ԿԱԳ ընթացակարգը բաղկացած է երկու փուլից. ընթացիկ գնահատում, այն է՝ ԵԱՏՄ կայքում ԵՏՀ որոշման նախագծի և ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրի նախագծի հանրային քննարկում՝ առնվազն 30 օրացուցային օր տևողությամբ, և ամփոփիչ գնահատում, այն է՝ ԵՏՀ հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ԿԱԳ մասին եզրակացության նախապատրաստում։«Բիզնես վարելու պայմանների վրա ազդեցության գնահատման մեխանիզմների ընդլայնումը նպաստում է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներին ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը», — ընդգծել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։
ՓԱԳ-ն ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա ԵՏՀ ընդունված որոշումների ազդեցության գնահատման ընթացակարգ է, որը նույնպես բաղկացած է ընթացիկ գնահատման և ամփոփիչ գնահատման փուլերից։
Նշված ընթացակարգերն իրականացնելիս հաշվի է առնվում ԵԱՏՄ երկրների բիզնեսի դիրքորոշումը: