Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը հուլիսի 22-ին Դուշանբեում ելույթ է ունեցել Կենտրոնասիական միջազգային տնտեսական համաժողովի «Միջազգային կազմակերպությունների դերը եվրասիական համագործակցության զարգացման գործում: Կենտրոնական Ասիան՝ փոխգործակցության նոր ձևաչափերի տարածաշրջան» պանելային նստաշրջանում:
Նիկոլայ Կուշնարևն իր ելույթում նշել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առանցքային ասպեկտները և հնարավոր հեռանկարները և դրանցում Կենտրոնական Ասիայի պետությունների դերը:
ԵՏՀ վարչության ղեկավարը շեշտել է, որ ԵԱՏՄ և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների կայուն երկարաժամկետ զարգացման ապահովման համար անհրաժեշտ է համատեղ ջանքերն ուղղել այնպիսի առանցքային ժամանակակից ոլորտներում տեխնոլոգիական ճեղքմանը, ինչպիսիք են միկրոէլեկտրոնիկան, մեքենաշինությունը և ռոբոտատեխնիկան, մշակելով և ներդնելով նորարարական լուծումներ, որոնք հիմք կստեղծեն նոր տեխնոլոգիական ձևաչափերի անցնելու համար:
«Կենտրոնական Ասիայի երկրներն ունեն զգալի ռեսուրսային ներուժ և բնորոշվում են արտադրական հզորությունների դինամիկ աճով: Այստեղ լավ հնարավորություն է ստեղծվում ԵԱՏՄ տարածքում համատեղ բարձր տեխնոլոգիական արտադրությունների ստեղծմանը երկրների մասնակցության, ինչպես նաև հնարավորություններ եվրասիական ներդրումների և նոր տեխնոլոգիական գործընկերության համար», - ընդգծել է Նիկոլայ Կուշնարևը: