Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը մի շարք որոշումներ է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներ ներմուծվող արտադրանքի որոշ տեսակների նկատմամբ մաքսասակագնային կարգավորման միջոցներ կիրառելու մասին:
«Մասնավորապես, խոսքը կաշվի և կոշկեղենի և քիմիական արդյունաբերության համար նախատեսված ապրանքների, ինչպես նաև տեքստիլի, կաշվի, մորթու և այլ նյութերի մշակման համար նախատեսված միջոցների մասին է, որոնց համար երեք տարի ժամկետով զրոյացվել է ներմուծման մաքսատուրքը կամ նույն ժամկետով սակագնային արտոնություն է տրամադրվել: Համապատասխան տեսականու մասով Կոլեգիան ավելի վաղ արդեն որոշում է ընդունել», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:
ԵՏՀ խորհրդի մեկ այլ որոշմամբ մինչև ընթացիկ տարվա մայիսի 15-ը սակագնային արտոնություն էր տրամադրվել առավելագույնը 600 տոննա ծավալով Բելառուս և առավելագույնը 3 հազ. տոննա Ղազախստան ներմուծվող ծիրանի, առավելագույնը 0.5 հազ. տոննա ծավալով Ղազախստան և առավելագույնը 2 հազ. տոննա ծավալով Ռուսաստան ներմուծվող բալի, առավելագույնը 0.6 տոննա ծավալով Բելառուս, առավելագույնը 1.5 տոննա ծավալով Ղազախստան և առավելագույնը 25 հազ. տոննա ծավալով ներմուծվող կեռասի, առավելագույնը 0.7 հազ. տոննա ծավալով Բելառուս, առավելագույնը 1.5 տոննա ծավալով Ղազախստան և առավելագույնը 23 հազ. տոննա ծավալով Ռուսաստան ներմուծվող սալորի համար:
Նաև երկու տարի ժամկետով զրոյացվել է ներմուծման մաքսատուրքը գորգերի և գորգային արտադրատեսակների արտադրության համար նախատեսված գործվածքների առանձին տեսակների համար:
Բացի այլ, մինչև 2026 թվականի վերջ սակագնային արտոնություն է տրամադրվել մետաղագործական ձեռնարկություններում օգտագործման նպատակով առավելագույնը 2.5 հազ. տոննա ծավալով Ղազախստան ներմուծվող պղնձի շտայնի և ցեմենտայնացման պղնձի համար:
Բոլոր որոշումներն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր հետո։