ԵՏՀ-ն մասնակցել է Մոնղոլիայի հետ համագործակցության հեռանկարների քննարկմանը
21.01.2026
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը մասնակցել է «ԵԱՏՄ — Մոնղոլիա համագործակցություն՝ վիճակը և հեռանկարները» թեմայով կլոր սեղանի աշխատանքներին, որը կազմակերպվել է Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի կողմից:


ԵՏՀ ներկայացուցիչն անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության և Մոնղոլիայի կողմից 2025 թվականի հունիսին ստորագրված Ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրման և դրա կիրարկումից ակնկալվող արդյունքների մասին, ինչպես նաև հայտնել կողմերի գործարար շրջանակների փոխգործակցության արդյունքների և հեռանկարների մասին:

«Մենք Մոնղոլիան դիտարկում ենք որպես ռազմավարական և գերակա գործընկերներից մեկը և հատկապես կարևորում ենք մեր երկրների միջև առևտրատնտեսական շփումների ընդլայնումը», — նշել է Վլադիմիր Սերպիկովը:

Կլոր սեղանի շրջանակներում քննարկվել են ներդրումային համագործակցության ներուժը, խոչընդոտների հաղթահարման համար ռուս-մոնղոլական համագործակցության զարգացման փորձը և Մոնղոլիայի դերը ԵԱՏՄ արտաքին շփումների համակարգում: