ԵՏՀ-ն մասնակցել է «Եվրասիա Էքսպո» 4-րդ միջազգային ցուցահանդեսի շնորհանդեսին
17.12.2025

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրային քաղաքականության վարչության տնօրեն Վլադիմիր Սերպիկովը մասնակցել է «Եվրասիա Էքսպո» 4-րդ միջազգային ցուցահանդեսի և Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունում կայացած Իրանի և Եվրասիական տնտեսական միության տնտեսական համագործակցության առաջին համաժողովի շնորհանդեսին:

«Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պայմաններում նման միջոցառումների ձևաչափերը թույլ են տալիս առարկայական քննարկել առևտրի, լոգիստիկայի և արգելքների վերացման հարցերը», - նշել է Վլադիմիր Սերպիկովը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստականություն է հայտնել մասնակցելու «Եվրասիա Էքսպո» 4-դ միջազգային ցուցահանդեսի գործարար ծրագրին, այդ թվում՝ հանդես եկել թեմատիկ նստաշրջանների անցկացման և ԵԱՏՄ պետությունների և Իրանի գործարար շրջանակների միջև ուղիղ շփումների զարգացմանը:

2026 թվականի փետրվարի 1-ից 4-ը Թեհրանում կայանալիք ցուցահանդեսին մասնակցության հայտ ձեռնարկատիրական համայնքի և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչները կարող են ներկայացնել https://eurasiaexpo.ru/ կայքում:

Ցուցահանդեսը և Համաժողովը պահանջված հարթակ են ԵԱՏՄ երկրների և Իրանի գործարար հանայնքի և պետական իշխանության մարմինների միջև գործնական երկծոսության համար: