ԵՏՀ-ն անցել է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրման ձևի մշակմանը

Հունիսի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Գրիգոր Օհանյանի նախագահությամբ տեղի է ունեցել էքսպրես բեռների և միջազգային փոստային առաքանիների նկատմամբ մաքսային գործառնությունների կատարման կարգի կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի նիստը։
Նիստի ընթացքում փորձագետները քննարկել են էքսպրես բեռների հայտարարագրի ձևի կիրառման գործնական ասպեկտները Եվրասիական տնտեսական միությունում արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի իրականացման շրջանակներում:

Փորձագետները նաև սկսել են քննարկել Հանձնաժողովի նոր նորմատիվ ակտի մշակման մոտեցումները, որը սահմանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ձևը և լրացման կարգը, կապված ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում ենթադրվող փոփոխությունների հետ։

Հանձնաժողովի ներկայացուցիչները նաև նիստի մասնակիցներին տեղեկացրել են Էքսպրես բեռների հայտարարագրում փոփոխություն կատարելու կարգի մշակման վերջնական փուլի մասին, որը թույլ կտա ստեղծել ինչպես մաքսային մարմինների, այնպես էլ ԱՏԳ մասնակիցների գործողությունների հստակ ալգորիթմ և, ընդհանուր առմամբ, ավարտել էքսպրես բեռների մաքսային հայտարարագրման ժամանակակից նորմատիվ իրավական բազայի ձևավորումը:

Տեղեկանք

Հանձնաժողովի Կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 3-ի № 93 և № 94 որոշումներով սահմանվել են էքսպրես բեռների ապրանքների հայտարարագրի լրացման առանձնահատկությունները ԵԱՏՄ երկրներում արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի (փորձի) անցկացումն ապահովելու համար։

Հանձնաժողովի Կոլեգիայի հունիսի 13-ի № 79 որոշմամբ հաստատվել է այնպիսի ապրանքների համար էքսպրես բեռների ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման կարգը (առանձնահատկությունները), որոնց հայտարարագրումն իրականացվում է Միության երկրներում արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի կատարման շրջանակներում:

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 19-ի № 10 որոշմամբ հաստատվել է ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու միջոցառումների պլանը (ճանապարհային քարտեզը): Ճանապարհային քարտեզի 2-րդ կետին համապատասխան՝ ԵՏՀ-ն ԵԱՏՄ պետությունների հետ համատեղ 2023 թվականին, ի թիվս այլոց, պետք է նախապատրաստի Հանձնաժողովի ակտ, որը սահմանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ձևը և լրացման կարգը։ Համապատասխան իրավասությունը նախատեսվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծով՝ արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով։