Նորություններ

12.04.2024

ԵՏՀ-ն շարունակում է համագործակցությունը ՌԺԲՀ-ի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության ներկայացուցիչները մասնակցել են Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) արտաքին տնտեսական անվտանգության և մաքսային գործի ինստիտուտի «ԵԱՏՄ տնտեսական ռազմավարությունները. հիմնախնդիրներ նորարարություններ» միջազգային գիտագործնական խորհրդաժողովին։

Վարչության հատուկ սուբսիդիաների կամավոր համաձայնեցման և քննության իրականացման բաժնի պետ Դմիտրի Յարոշենկոն խոսել է Եվրասիական տնտեսական միության ինդուստրացման քարտեզի ձևավորման և վարման, Եվրասիական տեխնոլոգիական հարթակների, միջպետական ծրագրերի իրականացման, արդյունաբերության ոլորտում Հանձնաժողովի տեղեկատվավերլուծական գործունեության մասին։

ԵԱՏՄ երկրների համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման նոր մեխանիզմը հատուկ հետաքրքրություն է առաջացրել ունկնդիրների շրջանում։ Հետաքրքրված անձինք հրավիրվել են աշխատելու Վարչության հարթակում գործող ոլորտային փորձագիտական խմբերի շրջանակներում:

ԵՏՀ և ՌԺԲՀ միջև պայմանավորվածությունների շրջանակներում Արդյունաբերական քաղաքականության վարչությունը ակտիվորեն համագործակցում է բուհի հետ: ՌԺԲՀ ուսանողներն արտադրական պրակտիկա են անցնում Վարչությունում, կատարվում է փորձագիտական մակարդակով փորձի փոխանակում: