Մշտադիտարկումը ցույց տվեց, որ 2024 թվականի արդյունքներով ԵԱՏՄ պետություններում պետական կառավարման հատվածի պարտքը եղել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով սահմանված սահմաններում։
Մի շարք երկրներում պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ նվազել է. Ղրղզստանում` մինչև 13.1%, Ռուսաստանում` մինչև 13.6%: Հայաստանում և Ղազախստանում ներքին փոխառությունների աճով պայմանավորված ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի հարաբերակցությունն աճել է համապատասխանաբար մինչև 48.2% և 23.2%։
Միության երկրների մեծ մասում պետական կառավարման հատվածի բյուջեի հաշվեկշիռը նույնպես սահմանված արժեքների սահմաններում էր. Ղազախստանում և Ռուսաստանում՝ չափավոր պակասուրդ համապատասխանաբար ՀՆԱ-ի 0.7%-ով և ՀՆԱ-ի 1.2%-ի չափով, Ղրղզստանում՝ բյուջեի հավելուրդ ՀՆԱ-ի 3.5%-ի չափով: Բյուջեներն ապահովվել են, առաջին հերթին, հարկային և ոչ հարկային եկամուտների աճի հաշվին։ Բացառություն է կազմել Հայաստանի Հանրապետությունը, որտեղ բյուջեի պակասուրդը գերազանցել է սահմանված արժեքը՝ կազմելով ՀՆԱ-ի 3.5%-ը, ինչը պայմանավորված էր բնակչության սոցիալական աջակցության ծախսերի ավելացմամբ։