ԵՏՀ-ն հոկտեմբերին իրականացրել է ԵԱՏՄ երկրներում գնաճի մակարդակի մշտադիտարկում

Հոկտեմբերի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության երկրներում տարեկան գնաճը կազմել է Հայաստանում` 0.6%, Բելառուսում` 5.9%, Ղազախստանում` 8.5%, Ղրղզստանում` 4.8%, Ռուսաստանում` 8.5%:

2023 թվականի դեկտեմբերի համեմատ այս տարվա հոկտեմբերին Ղազախստանում արձանագրվել է տարեկան գնաճի դանդաղում 1.3 տոկոսային կետով, Ղրղզստանում՝ 2.5 տ. կ., Բելառուսում՝ գնաճի որոշակի արագացում՝ 0.1 տ. կ., Ռուսաստանում՝ 1.1 տ. կ., Հայաստանում գնանկումը փոխարինվեց գնաճով:

Սպառողական գների կառուցվածքում գնաճի դանդաղում է նկատվել Ղազախստանում և Ղրղզստանում՝ պարենային ապրանքների, Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում՝ ոչ պարենային ապրանքների, Բելառուսում և Ղրղզստանում՝ ծառայությունների ոլորտում:

Գների կայունության պահպանմանը նպաստել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների և կենտրոնական (ազգային) բանկերի՝ սպառողական գների աճի սահմանափակմանն ուղղված միջոցները։

Գնաճի մակարդակը (սպառողական գների ինդեքսը)՝ Միության մասին պայմանագրի 63-րդ հոդվածին համապատասխան, տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկն է։

Հանձնաժողովը կանոնավոր կարգով իրականացնում է Միության երկրներում գնաճի մակարդակի մշտադիտարկում: