ԵՏՀ-ն իրականացրել է ԵԱՏՄ երկրներում գնաճի մակարդակի մշտադիտարկում

Եվրասիական տնտեսական միության երկրներում 2024 թվականի դեկտեմբերի արդյունքներով տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 1.5%, Բելառուսում՝ 5.2%, Ղազախստանում՝ 8.6%, Ղրղզստանում՝ 6.3%, Ռուսաստանում՝ 9.5%։

2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տարեկան գնաճը Բելառուսում դանդաղել է 0.6 տ.կ., Ղազախստանում՝ 1.2 տ.կ. և Ղրղզստանում՝ 1.0 տ.կ.։ Գների դինամիկայի որոշակի արագացում է նկատվել Հայաստանում և Ռուսաստանում՝ 2.1 տ.կ.։

Սպառողական գների կառուցվածքում գնաճի դանդաղում է նկատվել Բելառուսում և Ղազախստանում՝ պարենային ապրանքների, Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում՝ ոչ պարենային ապրանքների, Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում՝ ծառայությունների ոլորտում:

Սպառողական գների աճի սահմանափակման և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից ավելի խիստ դրամավարկային պայմանների պահպանման ուղղությամբ կառավարությունների ձեռնարկած միջոցները նպաստել են գների կայունության պահպանմանը:

Գնաճի մակարդակը (սպառողական գների ինդեքսը)՝ Միության մասին պայմանագրի 63-րդ հոդվածին համապատասխան, տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկն է։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրներում կանոնավոր կարգով իրականացնում է գնաճի մակարդակի մշտադիտարկում։