Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի միջև ակտիվանում է համագործակցությունը տեխնիկական կարգավորման, դեղամիջոցների և բժշկական ապրանքների շրջանառության ոլորտներում: Այս մասին հայտարարել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Չինարա Մամբետալիևան Կուբայի Հանրապետության արտաքին առևտրի և օտարերկրյա ներդրումների նախարարության, Դեղամիջոցների և բժշկական ապրանքների վերահսկողության պետական կենտրոնի, Գիտական հետազոտությունների և դեղագործական ոլորտի ազգային կենտրոնի ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց սեմինարի ընթացքում։
Չինարա Մամբետալիևան պարզաբանել ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթները դեղերի շրջանառության և համապատասխան համաձայնագրի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, այդ ոլորտի իրավական կարգավորման հիմնական ասպեկտները, ինչպես նաև Հանձնաժողովի պրոֆիլային փորձագիտական կոմիտեների և աշխատանքային խմբերի գործունեության առանցքային ուղղությունները:
Կուբացի գործընկերները տեղեկացվել են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մասին՝ որին հետևում է «Եվրասիական համապատասխանություն՝ ԵԱՀ» նշանով մակնշումը, համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմիններին միասնական միութենական գրանցամատյանում ընդգրկելու կարգի մասին:
Սեմինարի արդյունքում կողմերը համակարգված սեմինարներ անցկացնելու պատրաստակամություն են հայտնել: