ԵՏՀ-ն սեմինար է հրավիրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրում առկա խոչընդոտների հայտնաբերման և համագործակցության հնարավոր ոլորտների թեմայով
01.07.2026

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի նախագահությամբ կայացել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրում առկա խոչընդոտների հայտնաբերմանը և համագործակցության հեռանկարային ոլորտներին նվիրված սեմինարը:

Հանդիպումն անցել է Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան հիմնադրված Համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստի նախապատրաստման շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինների, տարբեր ոլորտների ընկերակցությունների և ընկերությունների ներկայացուցիչներ:

«Մեր սեմինարի հիմնական նպատակը բավականին պրագմատիկ է՝ ԵԱՏՄ և ՉԺՀ միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրին նվիրված Համատեղ հանձնաժողովի առաջիկա հերթական նիստի կապակցությամբ նայել մեր հարաբերությունների կարգավիճակին, հասկանալ, թե ինչն է խանգարում մեր աշխատանքին և որ հարցերը պետք է ներառվեն օրակարգում առաջմղման համար», - ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը:

Նա հիշեցրել է, որ Չինաստանը ԵԱՏՄ առանցքային առևտրային գործընկերն է. նախորդ տարում նրան էր բաժին հասել Միության ամբողջ ապրանքաշրջանառության 36%-ը, իսկ այս տարի նրա բաժինն արդեն գերազանցում է 40%-ը: Այստեղ, ըստ ԵՏՀ նախարարի, ձևավորվում է զգալի ավանդ ԵԱՏՄ տնտեսական աճի մեջ, որը կապված է արտահանման և ազգային արժույթներով հաշվարկների դինամիկայի, տարանցիկ և ցամաքային երթուղիների զարգացման հետ, և, համապատասխանաբար, գործում են զգայուն ապրանքների մատակարարումների կայունությանը ներկայացվող բարձր պահանջներ:

Սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են Չինաստանի շուկա մուտք գործելու հարցեր և համագործակցության հնարավոր ոլորտները՝ ներառյալ անասնաբուժական և սանիտարական միջոցները, տեխնիկական և կլիմայական կարգավորումը, մտավոր սեփականության պաշտպանությունը, տրանսպորտային միջանցքների զարգացումը, էլեկտրոնային առևտուրը և առևտրային գործարքների ուղեկցումը:

«Ամփոփելով այսօրվա հանդիպման արդյունքները՝ կարող ենք արձանագրել, որ չինացի գործընկերների հետ մեր աշխատանքի կիզակետում պետք է լինեն առևտրի թվայնացման հարցեր, տեխնիկական կանոնակարգերը, սանիտարական և բուսասանիտարական միջոցները, առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները, արտահանման ֆինանսական ուղեկցումը, տրանսպորտային միջանցքները, ինչպես նաև ապրանքների մատակարարումների շղթաների անվտանգության հարցեր», - եզրակացրել է Անդրեյ Սլեպնյովը:

Սեմինարի արդյունքները, նշված խոչընդոտները և առաջարկները օգտագործվելու են թե՛ ԵԱՏՄ-ՉԺՀ համատեղ հանձնաժողովի վեցերորդ նիստի օրակարգը նախապատրաստելիս, թե՛ ընդհանուր առմամբ չինական կողմի հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված ԵՏՀ հետագա աշխատանքներում: