Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցության քարտուղարության հետ համատեղ հուլիսի 31-ին սեմինար է կազմակերպել, որի ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և ԱՍԵԱՆ տեխնիկական կարգավորման համակարգերը։
ԵՏՀ վարչության աշխատակիցները հայտնել են Միության տեխնիկական կարգավորման միասնական համակարգի հիմնական ասպեկտների, դրա ընթացիկ վիճակի և զարգացման հեռանկարների մասին։ ԱՍԵԱՆ ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձել են համապատասխանության գնահատման թեմային և ներկայացրել հավատարմագրման գործիքները առևտրային հարաբերությունների զարգացման նպատակով օգտագործելու փորձը։«Նման միջոցառումները մեր աշխատանքի կարևոր մասն են, — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման տնօրեն Սերիկ Կուսաինովը։ — Համատեղ սեմինարները նպաստում են մոտեցումների ներդաշնակեցմանը, օտարերկրյա գործընկերներին օգնում ծանոթանալ արտադրանքի նկատմամբ եվրասիական «հնգյակի» երկրներում սահմանվող պահանջների կիրառման գործնական փորձին։
Սեմինարում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում գործող՝ թեթև արդյունաբերության արտադրանքի, էլեկտրատեխնիկական սարքավորումների, ռետինի և դրանից պատրաստված արտադրանքի անվտանգությանը ներկայացվող, ինչպես նաև սննդամթերքին, այդ թվում՝ թեյին, սուրճին, ձկանը և ծովամթերքին ներկայացվող պահանջները։ Քննարկվել են միութենական շուկայում ապրանքները շրջանառության մեջ դնելու, ԵԱՏՄ-ում արտադրանքի անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության հարցեր։ Հանձնաժողովի ներկայացուցիչները ծանոթացել են ԱՍԵԱՆ պետություններում սննդամթերքի անվտանգության ոլորտի կարգավորման և ստանդարտացման ասպեկտներին։
«Քանի ոև ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրների միջև առևտրային կապերը շարունակ ընդլայնվում են, տեխնիկական կարգավորման, ստանդարտների և համապատասխանության գնահատման ընթացակարգերի համակարգերի երկուստեք ըմբռնումն անհրաժեշտ է շուկաներ անարգել մուտքի հեշտացման և արտադրանքի անվտանգության ապահովման համար», — ընդգծել է ԱՍԵԱՆ ստանդարտների և որակի խորհրդատվական կոմիտեի նախագահ, Մյանմարի գիտության և տեխնոլոգիաների նախարարության հետազոտությունների և նորարարությունների վարչությանն առընթեր ազգային ստանդարտների և որակի վարչության տնօրեն Ջո Սոու Լվինը։
Միջոցառման արդյունքում կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու մասին։
Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցությունը (ԱՍԵԱՆ) Հարավարևելյան Ասիայի պետությունների 60-ամյա պետություն ունեցող քաղաքական, տնտեսական և մշակութային տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություն է։ Այսօր դրա կազմում ընդգրկված է 11 մասնակից պետություն։ ԱՍԵԱՆ հիմնական նպատակներից է տարածաշրջանի տնտեսական աճի արագացումը։
2026 թվականի հուլիսի 31-ի սեմինարին մասնակցել են ԵՏՀ մի շարք վարչությունների, ԱՍԵԱՆ երկրների պետական մարմինների, ԱՍԵԱՆ քարտուղարության ստորաբաժանումների ներկայացուցիչներ։