ԵՏՀ-ն ԵԱՏՄ-ի բիզնեսի շրջանում հարցում է անցկացնում ապրանքների արտահանման թույլտվություն ձևակերպելու փորձի մասին
Սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչությունը հարցում է անցկացնում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների շրջանում: Հարցման նպատակն է այն խնդրահարույց իրավիճակների բացահայտումը, որոնց բիզնեսը (առաջին հերթին՝ արտահանողները) բախվում է ԵԱՏՄ մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը հաստատելիս, ինչպես նաև վերլուծել ապրանքների արտահանման թույլտվությունը չեղարկելու անհրաժեշտության հետ կապված դեպքերը:

Հարցմանը մասնակցելու համար անհրաժեշտ է տեղեկատվություն ներկայացնել ըստ վարչության մշակած ձևի:

Անցկացվող հարցման մասին ավելի մանրամասն տեղեկատվությանը ծանոթանալու, ինչպես նաև հարցմանը մասնակցելու համար կարող եք հղումով:.

ԵՏՀ Կոլեգիայի 07.02.2018 թ. N 25 որոշմամբ հաստատվել է Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հաստատելու կարգը, որը ԵԱՏՄ-ում կիրառվում է 01.07.2020 թվականից: