Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է որոշում, որը լրացնում է ԵԱՏՄ երկրների տնտեսական և պարենային կայունության ապահովմանն ուղղված՝ ապրանքների առանձին տեսակների նկատմամբ մաքսասակագնային կարգավորման միջոցների փաթեթը։
Մասնավորապես, մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը զրոյացվելու են մաքսատուրքերը կակաոյի որոշ մթերքների նկատմամբ, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ պղնձի շտայնի և ցեմենտայնացման պղնձի նկատմամբ։
«Ընդունված միջոցները թույլ կտան արտադրողներին պահպանել հզորությունների ծանրաբեռնման գոյություն ունեցող մակարդակը, ինչպես նաև ծածկել արժույթների փոխարժեքների կտրուկ փոփոխությունների հետ կապված լրացուցիչ ծախսերի մի մասը», - նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։Հարցի կարևորության հետ կապված՝ ԵՏՀ Խորհրդի հանձնարարությանը համապատասխան որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Տեղեկանք
ԵՏՀ Խորհրդի մարտի 17-ին ընդունած որոշման համաձայն, պարենային ապրանքների և արտադրության մեջ օգտագործված ապրանքների լայն անվանացանկն ազատվելու է ներմուծման մաքսատուրքից։ Որոշումը նաև վերաբերում է պարենային արտադրանքի արտադրության և իրացման համար նախատեսված ապրանքներին. դեղագործական, մետաղագործական և էլեկտրոնային արտադրանքի արտադրության համար նախատեսված ապրանքներին. թվային տեխնոլոգիաների զարգացման համար օգտագործվող ապրանքներին. թեթև արդյունաբերության արտադրանքի արտադրության համար նախատեսված, ինչպես նաև շինարարության և տրանսպորտային ճյուղերում օգտագործվող ապրանքներին։ Բացի այդ, մինչև 2023 թվականի ապրիլի 30-ը զրոյացվել է դրույքաչափը 40 կգ ավել փաթեթվածքով ծիրանի, տանձի, դեղձի և այլ խյուսերի նկատմամբ, իսկ մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը՝ անիլինի և արտաքին հագուստի արտադրության համար նախատեսված գործվածքների մի շարք տեսակների նկատմամբ։
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին