Նորություններ

18.01.2022 (Обновлено: 02.02.2022 09:47)

ԵՏՀ-ն լրացուցիչ համալիր միջոցներ է մշակել «կանաչ» տրանսպորտի ժողովրդականացման համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է հանձնարարական, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միությունում էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ժողովրդականացմանը։

Փաստաթուղթը ներառում է էլեկտրատրանսպորտի և համապատասխան ենթակառուցվածքի զարգացման տեղեկատվական, կազմակերպչական և ֆինանսական ուղղությունները։ Միության երկրների առաջարկվում է ուժեղացնել «կանաչ» տրանսպորտի ժողովրդականացաման աշխատանքը, օրինակ՝ տաքսիների ավտոպարկերում, կարշերինգային սերվիսներում և պետական հաստատություններում էլեկտրատրանսպորտի նվազագույն բաժին սահմանելու եղանակով։ Փաստաթղթում ընդգծվել է սերվիսային ենթակառուցվածքի հետագա զարգացման, ինչպես նաև էլեկտրալիցքավորման կայանների թվաքանակի ավելացման կարևորությունը։

«Էլեկտրատրանսպորտի զարգացումը կապակցված է մակրոտնտեսական, աշխարհաքաղաքական, ֆինանսական, իրավական, տեխնոլոգիական և էկոլոգիական ռիսկերի հետ։ Նույնիսկ եթե հաշվի չառնել էլեկտրաէներգիայի ստացման եղանակը, շատ խնդիրներ են առաջանում կուտակիչների օգտագործման հետ կապված, - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը, ներկայացնելով փաստաթուղթը։ - Հանձնաժողովի արդյունաբերական բլոկի կողմից պատրաստված միջազգային փորձի ակնարկի հիման վրա մենք փորձագիտական մակարդակով մշակել ենք այդ հարցը մեր երկրների հետ և նախապատրաստել էլեկտրատրանսպորտի խթանմանն ուղղված լրացուցիչ առաջարկներ։
Թեմայի արդիականությունը հաստատվում է նաև ԵԱՏՄ պետություններում էլեկտրատրանսպորտի ներդրման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված նորմատիվաիրավական ակտերով։ Օրինակ, Ռուսաստանում ընդունվել է Մինչև 2030 թվականը էլեկտրական ավտոմոբիլային տրանսպորտի զարգացման և օգտագործման հայեցակարգը, Բելառուսում գործում է Նախագահի համապատասխան հրամանագրերով հաստատված՝ էլեկտրատրանսպորտի խթանման պետական ծրագիրը, իսկ Հայաստանում էլեկտրամոբիլներ ներմուծողներն ազատվել են ավելացված արժեքի հարկի վճարումից։

«Մաքուր» տրանսպորտի արտադրության և օգտագործման խնդրի իրացմամբ Հանձնաժողովի բլոկը զբաղվում է 2015 թվականից։ Այդ հարցը եղել և մնում է մեր աշխատանքի առաջնահերթություններից մեկը», – ամփոփել է Արտակ Քամալյանը։