Նորություններ

29.04.2022 (Обновлено: 03.06.2022 16:05)

ԵՏՀ-ն մշակել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի օպտիմալացման ժամանակավոր միջոցներ

Տեխնիկական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների տնտեսությունների կայունության բարձրացման ուղղությամբ օպերատիվ միջոցառումների իրականացման, այդ ոլորտում Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների, ինչպես նաև տեխնիկական կարգավորման ոլորտում 2021-2022 թվականներին Միության ներքին շուկայում բացառումների և սահմանափակումների վերացման ճանապարհային քարտեզի իրականացման հարցերը քննարկվել են ԵՏՀ գլխավոր գրասենյակում տեխնիկական կարգավորման, ստանդարտացման և հավատարմագրման ոլորտում ԵԱՏՄ երկրների լիազորված մարմինների ղեկավարների հետ երկօրյա խորհրդակցությանը: Բարձր մակարդակի խորհրդակցությունը կայացել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոյի նախագահությամբ:

ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների ցանկը ներառում է տեխնիկական կարգավորման ոլորտում օպտիմալացման միջոցառումներ: Դրանք վերաբերում են Միության շրջանակներում ներմուծվող արտադրանքի նկատմամբ նոր պարտադիր պահանջների ուժի մեջ մտնելու ժամկետների փոփոխությանը, անցումային դրույթների երկարաձգմանը, արտադրանքի նկատմամբ արդեն գործող պահանջների արդիականացմանը և համապատասխանության գնահատման ընթացակարգերին։

Այսօրվա դրությամբ կողմերի առաջարկություններով արդեն ընդունվել են որոշումներ 2025 թվականի սեպտեմբերի 1-ի «Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի հետաձգելու մասին (ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է երեք տարով), ինչպես նաև «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին՝ ազգային օրենսդրության նորմերին համապատասխան շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջների սահմանման մասով:

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման համար Հանձնաժողովը մշակել է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի օպտիմալացման ժամանակավոր միջոցներ։

Դրանք պարզեցնում են ինչպես սերիական արտադրության, այնպես էլ արտադրանքի խմբաքանակի համապատասխանության սերտիֆիկացման և հայտարարագրման ընթացակարգերը։ Փաստաթուղթը հաշվի է առնում COVID-19 պայմաններում կիրառվող ժամանակավոր միջոցների իրավակիրառ պրակտիկան և համապատասխանում է Միության իրավունքին։

«Միության որոշ երկրներում որոշումներ են ընդունվում տեխնիկական կարգավորման ոլորտում, որոնք առանձին դեպքերում չեն համաձայնեցվում ԵԱՏՄ իրավունքի հետ։ Որպեսզի դա տեղի չունենա, Հանձնաժողովն օպերատիվ կերպով մշակել է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման առանձին ընթացակարգերի օպտիմալացման ժամանակավոր միջոցները», – նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։

Խորհրդակցության մասնակիցները միասնական կարծիքի են եկել Միության երկրներում ժամանակավոր միջոցների կիրառմամբ համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրամադրման գործունեության մոնիտորինգ անցկացնելու անհրաժեշտության, ինչպես նաև այդպիսի արտադրանքի համապատասխանության նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ուժեղացման մասին։ Ժամանակավոր միջոցառումների ճշգրտված նախագիծը օպերատիվ կերպով կներկայացվի Հանձնաժողովի Կոլեգիայի և Խորհրդի քննարկմանը:

Մասնակիցները քննարկել են տեխնիկական կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացումը:

«Ռազմավարական ուղղությունների իրականացման պլանը ներառում է 39 միջոցառում, որոնք բացահայտում և կոնկրետացնում են տեխնիկական կարգավորման ոլորտի զարգացման 22 մեխանիզմ։ - նշել է ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկոն: - 2022 թվականին պետք է իրականացվեն այդ պլանի 16 միջոցառումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելը, Միության մարմինների հայեցակարգային առումով նոր ակտերի հաստատումը և գործող ակտերում փոփոխությունների կատարումը»:

Արտադրանքի համապատասխանության գնահատման նոր մոտեցումների քննարկման ժամանակ Միության երկրների լիազոր մարմինների ղեկավարները կարծիք են հայտնել արտադրողների կողմից լիազորված անձանց միասնական ռեեստրի ստեղծման անհրաժեշտության մասին: Դրանում ընդգրկվելու համար կմշակվեն և կհամաձայնեցվեն հստակ չափորոշիչներ։ Ռեեստրը կդառնա Միության ընդհանուր շուկան ոչ անվտանգ արտադրանքից պաշտպանության համալիր միջոցառումների կարևոր մեխանիզմներից մեկը։ Բելառուսի Հանրապետության Ստանդարտացման պետական կոմիտեի նախագահ Վալենտին Տատարիցկու խոսքով՝ նման ռեեստրի վարումը կապահովի ինչպես արտադրողների կողմից լիազորված անձանց, այնպես էլ արտադրողների, այդ թվում՝ օտարերկրյա անձանց առավելագույն ճշգրիտ նույնականացումը:

Մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել Միության պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգերի ստեղծման հարցին։ Լիազոր մարմինները քննարկման ընթացքում միասնական դիրքորոշում են հայտնել դրանց ստեղծման վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ սահմանող հանձնարարական ընդունելու և Հանձնաժողովի Կոլեգիայի նիստին փաստաթղթի քննարկման անհրաժեշտության վերաբերյալ։ Հանձնարարականը մեթոդաբանական փաստաթուղթ է, որն ապահովում է իրավական հիմք անդամ պետություններում ռեֆերենտ լաբորատորիաների համակարգերի ստեղծման համար։

Առաջարկվել է երկրներում ստեղծել տեխնիկական կարգավորման բազային կազմակերպություններ՝ որպես կենտրոններ, որոնք կարող են ուղեկցել տեխնիկական կանոնակարգերի իրագործմանը և իրականացնել դրանց գիտատեխնիկական մակարդակի գնահատումը: Քննարկել են նման կազմակերպությունների ռեեստրի ձևավորման հնարավորությունը։

Միաձայն հավանություն է տրվել Միության շրջանակներում ստանդարտացման ոլորտում աշխատանքների համակարգման վերաբերյալ ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականներն ընդունելու առաջարկին: Փաստաթուղթը համակարգում է ստանդարտացման ազգային մարմինների փոխգործակցությունը, այդ թվում՝ միջպետական ստանդարտների պլանավորման և մշակման և այդ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Համաձայնեցին փաստաթղթի նախագծում արտացոլել արտադրանքի փորձարկումների ստանդարտացված մեթոդների մշակման գործողությունների համակարգման հարցերը։

Միության տեխնիկական կանոնակարգերի իրականացմանն ուղեկցող միջոցառումների կարևորության հետ կապված՝ առաջարկվել է քննարկել տեխնիկական կանոնակարգերի և դրանց հետ կապված ստանդարտների գիտատեխնիկական մակարդակի գնահատման ուղղությամբ երկրների հետ պարիտետային հիմունքներով աշխատանքների ֆինանսավորման հնարավորությունը: Ռոսստանդարտի ղեկավար Անտոն Շալաևի խոսքով՝ ԵԱՏՄ-ում ստանդարտների մշակման ֆինանսավորման միասնական գործիքի ստեղծումը կնպաստի տեխնիկական կանոնակարգերի միասնական պահանջների կատարման համար ստանդարտների ժամանակին ապահովմանը:

Տեղեկանք.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N12 կարգադրությամբ հաստատվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների ցանկը, ներառյալ մակրոտնտեսական կայունության ապահովումը: