Նորություններ

01.01.1970 (Обновлено: 23.09.2022 10:06)

ԵՏՀ-ն համագործակցություն է զարգացնում ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի հետ

Միջազգային համագործակցությունը մնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության կարևորագույն առաջնահերթություններից մեկը և իրականացվում կնքված հուշագրերի և համաձայնագրերի հիման վրա, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) միջև երկխոսությունն ունի ակտիվացման դրական միտում: Այս մասին սեպտեմբերի 12-ին Իսրայելի Թել Ավիվ քաղաքում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նստաշրջանի բացման ընթացքում հայտարարել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։

Ի զարգացումն 2021 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի նախապատրաստվել է վերջինիս իրականացման 2023-2025 թվականների գործողությունների պլան։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նստաշրջանի միջոցառումների ընթացքում նախատեսված է Վիկտոր Նազարենկոյի հանդիպումը անդամ պետությունների առողջապահության նախարարների հետ, որի ընթացքում կքննարկեն ԵՏՀ և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի միջև հուշագրի իրականացման միջոցառումների պլանը, ինչպես նաև դեղամիջոցների և բժշկական ապրանքների միասնական շուկայի զարգացման արդիական հարցեր: