Նորություններ

31.03.2023 (Обновлено: 04.04.2023 10:48)

ԵՏՀ-ն զարգացնում է համագործակցությունը ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի հետ

Մարտի 29-ին Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը հանդիպել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) 3-րդ Աշխատանքային խմբի քարտուղար Ջե Սոն Լիի հետ։

Կողմերը քննարկել են ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման հարցերով ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունը։

«ԵԱՏՄ մասին պայմանագիրը նախատեսում է ներդրողի կողմից փոխադարձ ներդրումների հետ կապված վեճերի քննարկման ընդդատության ընտրության փոփոխականությունը։ Դա վերաբերում է նաև ներդրումային վեճերի լուծման միջազգային հարթակներին, - նշել է Բակիտժան Սագինտաևը։ - Մասնակցությունը ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի աշխատանքային խմբի նստաշրջաններին մեզ հնարավորություն է տալիս տեղյակ լինելու ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի կատարելագործման համաշխարհային միտումներին»։

Բացի այդ, քննարկումն անդրադարձել են ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի այլ աշխատանքային խմբերի օրակարգում ընդգրկված միկրոձեռնարկությունների , փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման և գործունեության գործընթացների պարզեցման, ինչպես նաև թվային տնտեսության և էլեկտրոնային առևտրի հարցերին։

Հաշվի առնելով այս հարցերի կարևորությունը՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի ներկայացուցիչները ԵՏՀ-ին հրավիրել են մասնակցելու կազմակերպության բոլոր աշխատանքային խմբերին:

Հանդիպման ավարտին Բակիտժան Սագինտաևը և Ջե Սոն Լին պնդել են ԵՏՀ-ի և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի միջև հետագա համագործակցության պատրաստակամությունը, ինչպես նաև կարևորել կազմակերպությունների միջև տեղեկատվության փոխանակում հաստատելը և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի աշխատանքային խմբերի և ԵՏՀ խորհրդատվական մարմինների օրակարգային հարցերի քննարկման համար փորձագիտական խորհրդատվությունների անցկացումը։

Տեղեկանք

ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովը (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) ՄԱԿ-ի համակարգի միջազգային առևտրային իրավունքի ոլորտի հիմնական մարմինն է:

ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը իրականացնում է օրենսդրական գործիքների նախապատրաստում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են միջազգային պայմանագրային պրակտիկան, տրանսպորտը, անվճարունակությունը, էլեկտրոնային առևտուրը, միկրոձեռնարկությունների, փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծման և գործունեության գործընթացների պարզեցումը, ինչպես նաև վեճերի, այդ թվում՝ ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորումը: