ԵՏՀ-ն զարգացնում է փոխգործակցությունը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության հետ

Հունիսի 8-ից 9-ը Հռոմում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսական կազմակերպության (ՊԳԿ) խորհրդի նստաշրջանի աշխատանքներին:

Նստաշրջանի շրջանակներում Ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության Նաիրա Կարապետյանը և արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարի օգնական Զոյա Մորոչկովան խորհրդակցություններ են անցկացրել Հռոմում ՊԳԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ համագործակցության արդյունավետ մեխանիզմների զարգացման արդիական հարցերով:

Կողմերը կարծիքներ են փոխանակել պարենային ապահովվածության, օրգանական գյուղատնտեսության հարցերով փոխգործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղությունների վերաբերյալ և պայմանավորվել են շարունակել շփումները ԵՏՀ և ՊԳԿ փոխգործակցության օրակարգի իրականացման համար:

Նիստին մասնակցել են ԵԱՏՄ և ՊԳԿ երկրների, ՄԱԿ հիմնադրամների, ծրագրերի և մասնագիտացված հիմնարկների ներկայացուցիչներ, միջազգային և միջկառավարական կազմակերպությունների դիտորդներ, գիտական շրջանակների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

ՊԳԿ խորհուրդը կազմակերպության գլխավոր գործադիր մարմինն է, կատարում է վարչական գործառույթները և ուսումնասիրում համաշխարհային իրավիճակը պարենի և գյուղատնտեսության բնագավառում: