Նորություններ

29.09.2022

ԵՏՀ-ն կատարելագործում է անձանց, ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի մաքսային ստուգման համակարգը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության երկրների փորձագետների հետ միասին մշակում է անձանց, ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի ստուգման (զննության) համակարգին ներկայացվող միասնական տիպային պահանջներ։ Դա հնարավորություն կտա ներդաշնակեցնել դաշնակից պետությունների մոտեցումը Միության ողջ արտաքին սահմանին մաքսային հսկողություն իրականացնելիս։

«ԵԱՏՄ-ի շրջանակներում մաքսային կարգավորման կատարելագործումը մեր Ռազմավարություն-2025-ի կարևոր ուղղություններից մեկն է, - նշում է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովը։ - Մասնավորապես, այն պարունակում է մի կետ միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում մաքսային ենթակառուցվածքի տարրերի տեխնիկական հագեցվածության տիպային պահանջների կատարելագործման ու միասնականացման մասին, ներառյալ՝ անձանց, ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի ստուգման (զննության) համակարգը»:

Նման տեղափոխումը հասկացվում է որպես ապրանքները միութենական և ազգային օրենսդրությանը համապատասխան տրանսպորտի ցանկացած տեսակով ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու կամ դրանից արտահանելու գործողություններ: Եվ մաքսային մարմինների խնդիրն է թույլ չտալ Միության երկրների քաղաքացիների համար վտանգ ներկայացնող ապրանքների, ինչպես նաև արգելքների ու սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծումն ու արտահանումը։

Առայժմ Միության անցակետերում չկան բոլոր անդամ պետությունների համար առկա չեն անձանց, ուղեբեռի և ձեռքի ուղեբեռի ստուգման (զննության) համակարգին ներկայացվող միասնական պահանջներ: Յուրաքանչյուր երկիր այստեղ աշխատում է իր օրենսդրությանը համապատասխան, այդ իսկ պատճառով օդանավակայաններում, ծովային և գետային նավահանգիստներում, երկաթուղային կայարաններում, ավտոմոբիլային տերմինալներում՝ ամենուր, որտեղ սարքավորված են մաքսային անցակետեր, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պարբերաբար խնդիրներ են առաջանում՝ պայմանավորված երկրների կողմից սահմանված՝ վերահսկողության համակարգերին ներկայացվող պահանջների տարբերություններով: Հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրների փորձագետները ցանկանում են դա շտկել։

Արդեն նախապատրաստվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի համապատասխան որոշման նախագիծը։ Ակնկալվում է, որ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված մաքսային ենթակառուցվածքի տարրերի կահավորմանը և տեխնիկական հագեցվածությանը ներկայացվող տիպային պահանջները վերը նշված համակարգի կողմից կընդունվեն մինչև այս տարվա վերջ։ Սա ոչ միայն կնվազեցնի մաքսային պահանջների խախտմամբ ապրանքների ապօրինի տեղափոխման ռիսկը, այլև թույլ կտա նվազեցնել սահմանին մաքսային գործառնությունների կատարման ժամանակը։