Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է կարգադրություն Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) հետ փոխգործակցության հարցերով աշխատանքային խմբի ստեղծման մասին։
Աշխատանքային խմբի հիմնական խնդիրներն են՝ ՀՄԿ-ի հիմնարար իրավական գործիքներին և միջոցներին ԵԱՏՄ-ի միացման հնարավորության իրագործման հետ կապված համալիր միջոցների մշակումը, այդ կազմակերպությունում Միության և նրա անդամ պետությունների շահերի առաջխաղացումը և Միության կողմից ՀՄԿ-ի անդամի կարգավիճակի ձեռքբերումը։
Համաշխարհային մաքսային կազմակերպության աշխատանքին Հանձնաժողովի լիարժեք մասնակցությունը թույլ կտա մասնակցել մաքսային կարգավորման ոլորտում միջազգային ստանդարտների մշակմանը և կատարել միութենական իրավունքին՝ դրանց համապատասխանության վերլուծությունը։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի N 12 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների 11.7.5.-րդ կետով նախատեսվել են հետևյալ միջոցառումները՝ Միության կողմից ՀՄԿ-ի անդամի կարգավիճակի ձեռքբերմանն ուղղված գործողությունների՝ անդամ պետությունների հետ համատեղ իրականացումը, ՀՄԿ-ի հիմնարար փաստաթղթերին Միության միանալու հնարավորության մշակումը։