ԵՏՀ-ն խորացնում է համագործակցությունը ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի հետ
29.10.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ստորագրման նպատակով հավանություն է տվել ԵՏՀ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջև 2021 թվականին ընդունված փոխըմբռնման հուշագրի իրականացման 2026-2028 թվականների միջոցառումների նոր պլանը:


Պլանը նախատեսում է Հուշագրով սահմանված համագործակցության առավել արդիական ուղղությունները: Դրանց թվում են դեղերի և բուժապրանքների շրջանառության ոլորտում փոխգործակցությունը, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը թույլ չտալը, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխումը, հակամանրէային պատրաստուկների նկատմամբ դիմադրողականությունը:

Պլանում առանձին անդրադարձ է կատարվել առողջապահության պահպանման ոլորտի տեղեկատվական համակարգերի զարգացմանը, բժշկության ոլորտի ժամանակակից նվաճումների մատչելիության ապահովմանը և բուժօգնության տրամադրմանը:

Հանձնաժողովի և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի համագործակցությունը նպաստում է միջազգային փորձագիտական համայնքի հետ երկխոսության խորացմանը, որը թույլ է տալիս ոչ միայն պահպանել ստացված արդյունքները, այլև նոր մակարդակ բերել համագործակցությունը:

 

Скачать исходники фотографий