Նորություններ

26.03.2025

ԵՏՀ-ն խորացնում է համագործակցությունը ԲԿՊՄԿ-ի և ԲԿՊԵԿ-ի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին և ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության փոխտնօրեն Սիմբատ Կալիասկարովը Հռոմում մասնակցել են Բուսասանիտարական միջոցների հարցերով հանձնաժողովի (ԲՄՀ) նիստին և վերջինիս հարթակում մի շարք աշխատանքային հանդիպումներ անցկացրել։

Վալենտին Տատարիցկին և Բույսերի կարանտինի և պաշտպանության միջազգային կոնվենցիայի (ԲԿՊՄԿ) քարտուղարության ավագ պաշտոնատար անձ Ավետիք Ներսիսյանը քննարկել են ԵՏՀ-ի և ԲԿՊՄԿ-ի միջև համագործակցության հեռանկարային ուղղություններն ու հնարավոր ձևերը, հաշվի առնելով, ի թիվս այլնի, համատեղ իրականացված միջոցառումները: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը, մասնավորապես, շարունակել ներդաշնակեցնել Եվրասիական տնտեսական միությունում կիրառվող նորմերը ԲԿՊՄԿ-ի դրույթներին և բուսասանիտարական միջոցների միջազգային ստանդարտներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԲՄՀ-ի նիստերին և Միավորված ազգերի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), ԲԿՊՄԿ-ի և բույսերի կարանտինի և պաշտպանության տարածաշրջանային կազմակերպությունների կողմից անցկացվող այլ միջոցառումներին ԵՏՀ-ի և անդամ պետությունների բույսերի կարանտինով և պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետագա մասնակցության վերաբերյալ:

Վալենտին Տատարիցկու և ԲԿՊՄԿ-ի քարտուղարության ներդրման և աջակցության ստորաբաժանման ղեկավարի աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային առևտուր իրականացնելիս բեռների բուսասանիտարական անվտանգության ապահովման ոլորտի տվյալների և էլեկտրոնային փաստաթղթերի անդրսահմանային փոխանակման հարցեր։

«ԲԿՊՄԿ-ի և ԲԿՊԵԿ-ի առաջադեմ գործնական փորձի օգտագործումը Միության ակտերում նպաստում է Միության երկրների բույսերի կարանտինի ծառայությունների բուսասանիտարական ներուժի զարգացմանը: Դա իր հերթին անդամ պետությունների բույսերի կարանտինի հարցերով լիազորված մարմիններին թույլ է տվել բարենպաստ պայմաններ ստեղծել շուկայի մասնակիցների գործունեության իրականացման համար, նվազեցնել բուսասանիտարական հավաստագրերի ձևակերպման ծախսերը, կարանտինային բուսասանիտարական վերահսկողության իրականացման ժամանակային ծախսերը և բարձրացնել դրա արդյունքների ձևակերպման օպերատիվությունը», — նշել է ԵՏՀ նախարարը։

Վալենտին Տատարիցկու և Բույսերի կարանտինի և պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության (ԲԿՊԵԿ) գլխավոր տնօրեն Օլգա Տիկկայի հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ ԵՏՀ կողմից պատրաստված առաջարկները։ Մասնավորապես, համալիր միջոցների համատեղ իրականացման միջոցով բուսասանիտարական վերահսկողության կազմակերպության կատարելագործման, Միության երկրների բույսերի կարանտինի ազգային կազմակերպությունների պրակտիկայում բուսասանիտարական միջոցներին առնչվող միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետագա ներդաշնակեցմանը և ներդրմանն աջակցելու, բույսերի կարանտինի ոլորտում փորձի փոխանակման նպատակով համատեղ միջոցառումների անցկացման հարցերի վերաբերյալ:

ԲՄՀ-ի նիստի շրջանակներում Վալենտին Տատարիցկին հանդիպումներ է ունեցել նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի բույսերի կարանտինի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Բուսասանիտարական միջոցների հարցերով հանձնաժողովը ստեղծվել է Բույսերի կարանտինի և պաշտպանության միջազգային կոնվենցիային համապատասխան և հանդիսանում է բուսասանիտարական միջոցներին առնչվող միջազգային ստանդարտների մշակման և հաստատման հիմնական հարթակը: