Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի և ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕՍ) նախագահ Լոկ Բահադուր Տապայի հանդիպման ընթացքում քննարկվել են Մակի կայուն զարգացման ոլորտի օրակարգի իրականացման գործում տարածաշրջանների ներդրման հարցեր:
ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ Հանձնաժողովը շարունակաբար վերլուծում է կայուն զարգացման նպատակների իրականացման վրա ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը և պատրաստ է ներկայացնել այդ աշխատանքի արդյունքները միջազգային գործընկերներին: Կողմերը պայմանավորվել են պահպանել կանոնավոր աշխատանքային շփումները և անցնել գործնական փոխգործակցության կոնկրետ ուղղությունների մշակմանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևը նաև բանակցություններ է վարել ՄԱԿ-ի ազգաբնակչության ոլորտի հիմնադրամի (ՅՈՒՆՖՊԱ) գործդիր տնօրեն Դայանե Քեյթայի հետ:
Նշվել է կազմակերպության հետաքրքրվածությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ Փոխըմբռնման հուշագրի տեսքով հարաբերությունների պաշտոնականացման հարցում: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում ԵԱՏՄ երկրների փորձը և պրակտիկան միգրացիոն հոսքերի և պարենային անվտանգության ապահովման հարցերի մասով՝ հաշվի առնելով Միության երկրների առաջատար դիրքերը համաշխարհային պարենային արտադրությունում: Այս կապակցությամբ Դայանե Քեյթան պատրաստականություն է հայտնել քննարկելու ժողովրդագրության, միգրացիայի և կայուն զարգացման ոլորտներում համատեղ հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորությունը: