Նորություններ

15.11.2022 (Обновлено: 24.11.2022 12:22)

ԵՏՀ-ն պարզեցրել է մակնշման ենթակա ապրանքների լրակազմերի համար հայտարարագիր լրացնելու կանոնները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխել է Ապրանքների հայտարարագրի լրացման կարգը՝ Եվրասիական տնտեսական միության մեկ կամ մի քանի երկրների կողմից ներդրվող ապրանքների մակնշման մասին տեղեկությունները նշելու մասով։

Ընդունված փոփոխություններից մեկը հնարավորություն է տալիս հայտարարագրում նշելու ապրանքների լրակազմի (հավաքածուի) նույնականացման ծածկագրերը։

«Առաջարկվող մոտեցումը թույլ կտա բիզնեսի համար պարզեցնել լրակազմերով ներմուծվող ապրանքների հայտարարագիր լրացնելու հարցը», - նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովը:

Ընդունված երկրորդ փոփոխությունը վերաբերում է Միության շրջանակներում կանոնների հետագա միասնականացմանը։ Չնայած այն հանգամանքին, որ մակնշումը կարող է ներդրվել մեկ կամ մի քանի պետության կողմից, տեղեկությունների արտացոլման կանոնները հնարավորինս մերձեցված կլինեն:

«Մենք աստիճանաբար միասնականացնում ենք նույնականացման միջոցներով պարտադիր մակնշման ենթակա ապրանքների վերաբերյալ տեղեկությունները նշելու կանոնները»,- ընդգծել է Մակսատ Մամիտկանովը։ 


Տեղեկանք

ԵԱՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման մասին 2018 թվականի փետրվարի 2-ի համաձայնագրին համապատասխան, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 29-ին, Միությունում հնարավոր է ապրանքների միասնական մակնշում, կամ այն կարող է ներդրվել մեկ կամ մի քանի մութենական պետությունների կողմից:

Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի № 257 որոշմամբ հաստատված Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի համաձայն՝ մակնշման ենթակա ապրանքների համար 10 համարի տակ նշվում են վերահսկիչ (նույնականացման) նշանների մասին, իսկ 13 համարի տակ՝ նույնականացման ծածկագրերի մասին տեղեկությունները։