Նորություններ

15.03.2023 (Обновлено: 16.03.2023 16:45)

ԵՏՀ-ն անցումային դրույթներ է սահմանել կաթի և կաթնամթերքի տեխկանոնակարգի ընդունված փոփոխությունների համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան անցումային դրույթներ է սահմանել Եվրասիական տնտեսական միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում կատարվող փոփոխությունների համար, որոնք ընդունվել են Հանձնաժողովի Խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի № 143 որոշմամբ։


Որոշման նախագծով սահմանվում է անցումային շրջան՝ 180 օրացուցային օր տևողությամբ, որի ընթացքում գործում են «Կաթնամթերքի անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգով սահմանված պահանջներին կաթնամթերքի համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերը (արտադրանքի պետական գրանցման փաստաթղթերը (մասնագիտացված սննդամթերքի միասնական գրանցամատյանում պարունակվող՝ արտադրանքի պետական գրանցման մասին տեղեկությունները)), որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև 2023 թվականի սեպտեմբերի 22-ը:

Համապատասխանության գնահատման մասին նման փաստաթղթերի առկայության դեպքում
180 օրացուցային օրվա ընթացքում թույլատրվում է կաթնամթերքի արտադրությունը և շուկայահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքում։ Վերջինիս շրջանառությունը թույլատրվում է արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում:

Փոփոխությունները տեխկանոնակարգում կատարվել են իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով տեխնիկական կանոնակարգի հայեցակարգային ապարատը շտկելու նպատակով։ Դրանք ուժի մեջ կմտնեն 2023 թվականի սեպտեմբերի 22-ից։