Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ-ն հաստատել է Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտի առանցքային փաստաթղթեր
ԵՏՀ-ն հաստատել է Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտի առանցքային փաստաթղթեր
09.12.2025
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է վիճակագրական ցուցանիշների ցանկը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից Հանձնաժողով դրանց ներկայացման ձևաչափերը: 2026 թվականից Հանձնաժողովը ձևավորելու է 420 վիճակագրական ցուցանիշով վիճակագրական տեղեկատվություն: ԵԱՏՄ երկրները ԵՏՀ-ին 248 ձևաչափով վիճակագրական տեղեկատվություն են ներկայացնելու, որոնցից 57-ը՝ ամսական, 99-ը՝ եռամսյակային և 393-ը՝ տարեկան կտրվածքով:
Ըստ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի՝ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորումը և տարածումը տեղեկատվավերլուծական հիմք է ծառայում եվրասիական տնտեսական ինտեգրման տարբեր ոլորտներում կարևոր որոշումներ ընդունելու համար, ինչպես նաև թույլ տալիս կատարել Եվրասիական տնտեսական միության և այլ ինտեգրացիոն միավորումների սոցիալտնտեսական զարգացման միջազգային համեմատություններ:ԵՏՀ Կոլեգիան նաև հաստատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2026 թվականի վիճակագրական աշխատանքների ծրագիրը: Մյուս տարի նախատեսված է 252 վիճակագրական հրապարակում, որոնք տեղադրվելու են Հանձնաժողովի պաշտոնական կայքում էքսպրես տեղեկատվության, վերլուծական ակնարկների, վիճակագրական աղյուսակների, գրքույկների, տեղեկագրերի և ժողովածուների տեսքով: