Կատարելով Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից գրաֆիտավորված էլեկտրոդների նկատմամբ հակագնագցման միջոցի պարամետրերը: Հինգ տարի ժամկետով ներդրվող համապատասխան հակագնագցման տուրքի դրույքաչափերը սահմանվել են 19.92-22.51% չափով՝ կախված արտադրողից:
Ընդ որում, հավանություն են ստացել Liaoning Dantan New Materials Co., Ltd. ընկերության կողմից ստանձնած գնային պարտավորությունները, որոնց կատարման դեպքում համապատասխան ապրանքների համար հակագնագցման տուրք չի վճարվելու:
Եվրասիական տնտեսական միության պետությունների համար սահմանված տարեկան ծավալների սահմաններում (գնային պարտավորությունների շրջանակներից դուրս) այս ապրանքների ներմուծումն առանց հակագնագցման տուրքերի վճարման իրականացվելու է դրանց նպատակային նշանակության հաստատման առկայության դեպքում:Միաժամանակ սահմանվել են ներմուծման տարեկան ծավալներ, որոնց շրջանակներում հակագնագցման տուրքեր չեն գանձվելու: «Նշված ծավալները կկազմեն Հայաստանի Հանրապետության համար՝ 700 տոննա, Բելառուսի Հանրապետության համար՝ 1000 տոննա, Ղազախստանի Հանրապետության համար՝ 1000 տոննա», - հստակեցրել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: