Վիճակագրության խորհրդատվական կոմիտեի նիստում հաստատվել է անդամ երկրների հետ համաձայնեցված Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2021-2025 թվականների ծրագրի իրականացման 2025 թվականի գործողությունների պլանը, ինչպես նաև հավանության է արժանացել ԵՏՀ 2025 թվականի վիճակագրական աշխատանքների ծրագրի նախագիծը։
Նիստի մասնակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում եվրասիական ինտեգրման զարգացման 2026–2030 թվականների ծրագրի նախագիծը։
Քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ապրանքների փոխադարձ առևտրի 2023 թվականի վիճակագրության «հայելային» տվյալների համադրման արդյունքները և ձևավորվել է 2025 թվականին տվյալների համադրման նպատակով փորձագետների երկկողմ հանդիպումների անցկացման ժամանակացույց։
Քննարկվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հիման վրա «Միջանկյալ, ներդրումային և սպառողական ապրանքներ» հավաքական դասակարգման խմբավորման նախագիծը, որը մշակվել է Լայն տնտեսական կատեգորիաների դասակարգման հինգերորդ տարբերակին համապատասխան, որի հիմնական նպատակը առևտրի վիճարագրության վերլուծության համար ապրանքների կատեգորիաների որոշումն է։
Հայաստանի Հանրապետության Վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչը հանդես է եկել ԵՏՀ-ին պաշտոնական վիճակագրական տեղեկատվության տրամադրման ազգային փորձի մասին զեկույցով։
Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2025 թվականի մայիսին: