ԵՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ-ում թռչնաբուծության կայուն զարգացմանն ուղղված համատեղ միջոցները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ ընդունվել է «Միության անդամ պետություններում թռչնաբուծության կայուն զարգացման միջոցների ցանկի մասին» հանձնարարականը։

«Փաստաթուղթը նախատեսում է Եվրասիական տնտեսական միությունում թռչնաբուծության զարգացման ոլորտում նորարարական մշակումների և տեխնոլոգիական լուծումների յուրացմանն ուղղված լրացուցիչ միջոցների իրականացում», – որոշումը պարզաբանել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը։ 

Հանձնարարականի իրականացումը թույլ կտա խթանել փոխադարձ առևտուրը, թռչնամսի և թռչնաբուծության արտադրանքի արտահանումը, ինչպես նաև բարձրացնել ոլորտի գործունեության արդյունավետությունը